«Ուժի ցուցադրում». Փաշինյանի հերթը կգա՞

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում: Այսպես, հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա, 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցել: Հանձնաժողովում քննարկման առարկա են հանդիսացել Սանասարյանի հրապարակային այն հայտարարությունները, թե «ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս», «…նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին», «ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն: Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային», «ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը դատարան է գնալու»: Հանձնաժողովն արձանագրել է, որ հանրային ծառայությունը հիմնված է որոշակի արժեքների վրա: Մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով պետք է նպաստեն հանրության շրջանում այն համոզմունքի ամրապնդմանը, որ պաշտոնատար անձանց գործունեությունը միտված է հանրային շահի արդարացի սպասարկմանը: Հանձնաժողովը գտնում է, որ Դավիթ Սանասարյանի վարքագիծը՝ նրա կողմից արված վերը նշված հրապարակային հայտարարությունները և գրառումը չեն նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Ըստ հանձնաժողովի՝ Դավիթ Սանասարյանի վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձևավորման համար: Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել և մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում և «ուժի ցուցադրում»: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ մեկամսյա ժամկետում: Հետաքրքրական է, որ Սսանասարյանը որոշել է վիճարկել հանձնաժողովի որոշումը եւ հայտարարել, որ համաձայն չէ դրա հետ: Փաստորեն, Փաշինյանը մի հարցում իսկապես ճիշտ է, որ փողոցից եկած որոշ ակտիվիստներ այդպես էլ չեն հասկանում, որ իրենք պաշտոնյա են ու չեն դրսեւորվում որպես պաշտոնյաներ: Հետաքրքիր է, թե ինչն է բողոքարկելու Դավիթ Սանասարյանը, ինչպես է արդարանալու, ասենք ինչու է ինքը դատարանի գործառույթ վերապահել իրեն եւ խախտել անմեղության կանխավարկածը՝ թմբկահարելով իբր անօրինությունների, չարաշահումների մասին: Եթե անգամ ընդունենք, որ կան չարաշահումներ, բայց այդ մասին Սանասարյանը չէ, որ պետք է հայտարարի, դա հակասում է իր զբաղեցրած պաշտոնին: Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել, որ Փաշինյանը այնքան էլ գոհ չէ Սանասարյանից, նա Զորաշենի բացահայտումից հետո անգամ մտադիր է եղել ազատել Սանասարյանին, բայց հետ է կանգնել, երբ մամուլն է բարձրաձայնել այդ մասին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Փաշինյանը ընկրկեց աղմուկից: Արդյոք էթիկայի հանձնաժողովի այս որոշումը կդառնա ազդակ ազատվելու Սանասարյանից, թե այդ ժամանակը դեռ չի եկել: Մյուս կողմից Փաշինանը էթիկայի հանձնաժողովի որոշման հիմքով դժվար թե Սանասարյանից ազատվելու որոշում կայացնի մի պարզ պատճառով, որ ինքը ավելի վատ հայտարարություններն է արել, քան Սանասարյանը, նա անմեղության կանխավարկած է խախտել ինչպես Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի, Արամ Հարությունյանի հարցում, այլեւ շատ ու շատերի: Ուշագրավ է, որ էթիկայի հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վարույթ չի սկսում Փաշինյանի հայտարարությունների առիթով: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է իրավական որոշակի մեխանիզմ նման իրավիճակների կարգավորման համար: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման դեպքերում ունի որոշակի լիազորություններ և հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել ինչպես կոնկրետ հայտարարության հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am