«Իմ քայլը» դաշինքի պատգամավորին մեղադրել են ցույցեր կազմակերպելու մեջ

Դեռ անցյալ տարվանից Շիրակի մարզի խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում: Համայնքի բնակիչները շարունակում են  պահանջել համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը եւ կողպած են պահում համայնքապետարանի շենքի դռները՝ թույլ չտաով համայնքապետարանի աշխատակիցներին մտնել ներս: Համայնքապետի դեմ ստորագրահավաք է կազմակերպել, ստորագրել են 4000-ից ավել քաղաքացիներ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքային շաբաթվա վերջին  հանդիպում  է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի,  համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին շրջանում Անի համայնքում ստեղծված փակուղային իրավիճակը և համայնքապետարանի աշխատանքի խաթարումն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել և գտնում է, որ այն պետք է լուծվի միայն փոխադարձ զիջումների, հանդուրժողականության և օրենքի շրջանակներում։ «Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որը պետք է ուղղակիորեն լուծվեր համայնքում, սակայն ոչ միայն չի լուծվել, այլև սրվել ու մտել է փակուղի։ Այս ամենը վատ հետևանքներ ունի, քանի որ կարող են լինել անթույլատրելի երևույթներ ու նաև համայնքի շարունակական զարգացմանը միտված քայլերը կարող են հապաղել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետն ընդգծել է, որ կարևորում է խնդրի լուծման ճանապարհին ընդհանուր եզրեր փնտրելը, քայլերում օրինականության պահպանումը։ Ուշագրավ է, որ այս հանդիպման ընթացքում բնակիչներից մեկը հնչեցրել է նախկին փոխմարզպետ, այժմ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի անունը: Պատգամավորը արձագանքել է դրան.«Մի բագրավանցի՝ Սուրեն Ավդալյան անունով ,հայտարարել է, որ Անի համայնքի ցույցերը կազմակերպել եմ ես՝ իմ փոխմարզպետ եղած ժամանակ և երևի հիմա էլ եմ հովանավորում : Դա բացարձակ սուտ է , քանի որ Արտակ Գևորգյանը, ինչպես տեսնում եք դեռ, պաշտոնավարում է , իսկ դա ապացույց է , որ ես որևէ կազմակերպչական հարցում չեմ ներգրավվել: Միակ անելիքը եղել է այն , որ հավաքների , բողոքի ակցիաների ժամանակ, օգտագործել եմ բարի համբավս և խնդրել բախումների չգնալ և խաղաղ ճանապարհ ընտրել : Հիմա զբաղվում եմ հարցումներով , պարզելու իրավական դաշտում ինչ խնդիրներ կան և ինչ փուլում է : Ժողովրդի կողքը կլինեմ այնքան քանի հարցը հանգուցալուծում չի ունեցել և ոչ թե որպես կազմակերպիչ այլ աջակից »: Նկատենք, որ պատգամավորին որոշ օգտատերեր փորձել են հակադարձել ՝ գրելով, թե  Անիիում շատերը գիտեն, որ նա ցուցարարներից շատերի հետ մտերիմ է, հյուր է գնում նրանց, ցուցարարներն էլ դա չեն հերքում,ուստի դրանից ելնելով էլ քաղաքացին հնարավոր է  նման կարծիք  է հայտնել։ Գրում է hraparak.am-ը;

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am