Ալիևը չսպասեց Փաշինյանի հետ առաջիկա հանդիպմանը. Իսկական փակուղի

Ղարաբաղյան խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, երեկ Նովրուզի առթիվ հրապարակած շնորհավորական ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը վերստին նշել է՝ Բաքուն դեմ է բանակցային ձևաչափի փոփոխությանը, և պնդել, թե այս դիրքորոշումը պաշտպանում են նաև խնդրով զբաղվող միջնորդները: «Հայկական կողմը հարց է բարձրացրել բանակցային ձևաչափի փոփոխության մասին, Ադրբեջանը, բնականաբար, դեմ է դրան: Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները, հանդես գալով կարևոր հայտարարությամբ, ընդգծեցին, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Սա միանշանակ լուրջ ազդակ է Հայաստանի համար և վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում», - ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխության, այլ բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է, փաստելով, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է հակամարտող երեք կողմերի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից, հետո էլ այդ ձևաչափն ամրագրվել է միջազգային այլ փաստաթղթերում: Ադրբեջանի նախագահն, իհարկե, երեկ հայկական կողմի վերոնշյալ փաստարկներին որևէ կերպ չի արձագանքել: Իլհամ Ալիևը միայն պնդել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, և խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Խոսելով բանակցությունների մասին՝ Ալիևը միաժամանակ ընդգծել է, որ դրանց զուգահեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ներուժը հզորացնել․ - «Անցած տարի անցկացված երկու ռազմական շքերթները ցույց տվեցին ողջ աշխարհին մեր զինուժի հզորությունը: Այս տարի, ինչպես նաև առաջիկա տարիներին մենք անելու ենք ամեն հնարավորը մեր բանակաշինության համար: Ադրբեջանի բանակը զինվում է ամենաարդիական տեխնիկայով, և մեր անվտանգությունն օր-օրի ավելի է ամրապնդվում»: Այսպիսով, պաշտոնական Երևանն ու Բաքուն անցնել են միմյանց հրապարակային ուղերձներ հղելուն: Ալիևը չսպասեց Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը: Նա կրկին պատասխանեց Փաշինյանի վերջին հայտարարությանը: Նշանակում է, Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը դառնալու է առավելապես որոշակիորեն լարված հանդիպում, եթե Փաշինյանի նշած մի սկզբունք ի սկզբանե և միջնորդները, Ալիևը մերժում են: Մյուս սկզբունքները, որոն Փաշինյանը գտնում է, որ պարզաբանման կարիք ունեն, դրանց դեպքում ևս՝ Ալիևն ունի իր բացատրությունները: Մնում է հարցը, թե այդ սկզբունքների վերաբերյալ, որոնք են Փաշինյանի պատկերացումները, նա Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը կարողանալու է օրինակ՝  Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու հարցն այնպես հիմնավորել, որ դա չթվա որպես «քմահաճույք»: Նույնը նաև մյուս սկզբունքների պարագայում:

Թամար Բագրատունի

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am