Լավ լուր Ռոբերտ Քոչարյանի և վատ լուր Լևոն Տեր–Պետրոսյանի համար

Հատուկ քննչական ծառայությունում հաստատել են լուրերն այն մասին, որ տխրահռչակ Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: ՀՔԾ–ն, փաստորեն, գտել է նոր «Սիլվա Համբարձումյան», որը սպանված մարդկանց բանավոր խոսքերին հղում անելով՝ ստեր է տարածում։ ՀՔԾ–ն էլ հիմք է ընդունում այդ ստերը և նյութեր նախապատրաստում։ «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»,– իր բաց նամակում գրում է «Սիլվա Համբարձումյանը» (դե՛, Վահան Շիրխանյանը, էլի)։ Ահա այս հիմարությունը հիմք ընդունելով է ՀՔԾ–ն նյութեր նախապատրաստել։ Մի կողմ թողնենք այն, որ Շիրխանյանի նամակում գրածով վարկաբեկվում են ինչպես Վազգեն Սարգսյանը (որպես, իբր, ընտրություն կեղծող թիմի ներկայացուցիչ և կեղծիքի մասին իմացած ու չհայտնած մարդ), այնպես էլ Կարեն Դեմիրճյանը (որպես, իբր, ժողովրդի ձայնին տեր չկանգնած քաղաքական գործիչ)։ Մի կողմ թողնենք նաև այն, որ 1998–ի նախագահական ընտրությունները 1996–ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած այն միակ դեպքն է, երբ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չի դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու համար ընտրության արդյունքները, և չի կազմակերպել հետընտրական գործընթացներ՝ հանրահավաքների ու բողոքի գործողությունների տեսքով։ Մյուս բոլոր դեպքերում եղել է և՛ իրավական, և՛ քաղաքական բողոքի դրսևորում։ Ի դեպ, Սիլվա–Վահանի նամակի հիման վրա նյութեր պատրաստելով՝ ՀՔԾ–ն ակամայից լավ լուր է հրապարակել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վատ լուր՝ ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի համար, և ահա թե ինչու։ Շիրխանյան Սիլվայի Վահանի նամակի հիմա վրա 1998–ի ընտրություններին անդրադառնալը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՔԾ–ն 2008–ի մարտի 1–ի թեմայով սարքած գործով փակուղի է մտել։ ՀՔԾ–ն փակուղի է մտել նաև իսկական Սիլվայի «մուտիլովկաներով», և կաշառակերության գործն էլ է ջուր։ Հիմա սրանք մնացել են Սիլվայի Վահանի նամակի հույսին։ 98–ին անդրադարձը ևս մեկ քարոզչական փուչիկ կպայթեցնի և դրական լույսի ներքո կներկայացնի Քոչարյանին, բայց փոխարենը շատ կոնկրետ ճանապարհ կբացի 1996–ի նախագահական ընտրությունների թեմայով։ Իսկ դա, իրոք, վատ լուր է Տեր–Պետրոսյանի համար (1996–ից էլ դեպի 1995–ի ընտրակեղծիքներ ու Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես մեղադրյալ ներգրավում, մեկ քայլ է)։ Եթե հիմա ՀՔԾ–ն 1998–ին է անդրադառնում մարազմատիկ մուտիլովչիկ Սիլվա Վահան Շիրխանյանի նամակի հիման վրա, ապա պարզապես պարտավոր է քրեական գործ հարուցել 1996 թվականի նախագահական ընտրությունների պահով։ Սահմանադրական կարգի տապալում իրականում տեղի է ունեցել 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Թերթերն ու համացանցը պարզապես հեղեղված են 96–ին տեղի ունեցած խայտառակ ընտրակեղծիքների, բռնությունների և իշխանագողության փաստերով։ Միայն այն ժամանակվա ամենակարող ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի խոսքերը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հերիք են («Վազգեն Սարգսյանն ասաց, որ Լևոն Տեր–Պետրոսյանը պատրաստ չէ 2–րդ փուլի»), որպեսզի ՀՔԾ–ն անցնի գործի ու 1–ին նախագահի կալանքի միջնորդությամբ հանդես գա։ Իշխանության բռնազավթումը եղել է 1996–ին, և ընտրակեղծիքների ավանդույթի հիմքերն այդ ժամանակ են գցվել։ Եթե հիմա ընտրված է «Պանդորայի արկղը» բացելու խաղի կանոնը, ապա Նիկոլ Փաշինյանը չի կարող չանդրադառնալ 1996–ի ընտրություններին, իսկ ՀՔԾ–ն չի կարող քրեական գործ չհարուցել 1996–ին սահմանադրական կարգի տապալման պահով։ Եթե 1996–ի գործը չբացվեց, ուրեմն դա հերթական ապացույցը կլինի այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղորդված քաղաքական հետապնդում է իրականացվում, ու մենք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության, ստացել ենք ՀՀՇ–ական ռեժիմի ռեստավրացիա։ Ռեժիմ, որի հնամաշ անդամները դարձել են սիլվաներ և գործ թխելու գործիքներ։ Ինչպես ասում են՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս։ Այնպես որ, ՀՔԾ–ն 1996–ի նախագահական ընտրությունների պահով քրեական գործ չհարուցելու տարբերակ չունի։ Փաստերի ու վկայությունների պակաս չկա։

Պետրոս Ալեքսանյան

7or.am/

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am