Արմեն Սարգսյանի խաղն ընդդեմ Փաշինյանի

Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի համար ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Սա անչափ անակնկալ որոշում է, նկատի ունենալով, որ վերջին ամիսներին քննարկվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, անցած տարի աշնանը Արմեն Սարգսյանը նույնիսկ ներկայացրեց Գրիգորյանի թեկնածությունը, սակայն ՀՀԿ մեծամասնություն ունեցող Ազգային ժողովը չընտրեց Նիկոլ Փաշինյանի աջակցությունն ու հովանավորչությունը վայելող Գրիգորյանին ու հարցը հետաձգեցին՝ հույս ունենալով, որ նոր ԱԺ-ում Վահե Գրիգորյանի ընտրությունն այլընտրանք չի ունենա: Հիշեցնենք, որ Փաշինյանի եւ Գրիգորյանի մինիմում ծրագրով ՍԴ դատավոր դարձնելն է, մաքսիմում ծրագրով՝ ՍԴ նախագահ: Վերադառնալով Արմեն Սարգսյանին՝ պետք է ասել, որ ուշագրավ որոշում է կայացրել՝ ներկայացնելով Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Մենք շաբաթներ առաջ տեղեկացրել էին, որ ՀՀ նախագահը իր լիազորությունների շրջանակում կրկին ձեւավորել է մրցութային հանձնաժողով, որը պետք է քններ դիմում ներկայացրած թեկնածուներին։ Թեկնածուները երեքն էին՝ Վահե Գրիգորյանը, Գոռ Հովհաննիսյանը , փաստաբանական հանրույթից Մարտին Մանուկյանը: Սպասվում էր, որ Արմեն Սարգսյանը պետք է նորից ներկայացնի Փաշինյանի հովանավորությունն ունեցող թեկնածուին, բայց, ահա, այս պայմաններում նա նախապատվությունը տալիս է մեկ ուրիշին, որի մասնագիտական պատրաստվածության մասին միայն դրվատանքով են խոսում: Հարկ է նշել, որ իրավաբանական հանրույթն ակնկալում էր, որ Արմեն Սարգսյանը չի գնա այդ քայլին եւ նորից չի ներկայացնի Վահե Գրիգորյանին, որովհետեւ Սահմանադրությունը հստակ է ասում, որ եթե ներկայացված թեկնածուն չի ընտրվում, ապա ներկայացվում է նորը, իսկ նորը, հին թեկնածուն չէ։ Սահմանադրական իրավունքն էլ ասում է, որ նույն մարդու թեկնածությունն առաջադրելը հակասում է պետական մարմինների՝ միմյանց հարգելու սկզբունքին ու եթե Արմեն Սարգսյանը նորից առաջադրեր հին թեկնածուին, կնշանակի չի հարգում ԱԺ ընդունած որոշումը: Սակայն կարծում ենք Վահե Գրիգորյանին չներկայացնելու այլ պատճառներ էլ կան: Ինչու պիտի Արմեն Սարգսյանը անվերապահ աջակցություն հայտներ Փաշինյանի թեկնածուին, երբ Փաշինյանի կողմից առանձնապես պատշաճ վերաբերմունքի չի արժանանում, ինչը տեսանք Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու ժամանակ, երբ Արմեն Սարգսյանին հիշել էին վերջին պահին՝ տեխնիկապես անհնարին դարձնելով նրա Արցախ մեկնելը: Ընդհանրապես նկատելի է, որ գործող իշխանությունը նախագահին յուրային չի ընկալում, մյուս կողմից գուցե կա նաեւ ինքնուրույն երեւալու, սեփական խաղը տանելու վճռականություն, բայց փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը չի նույնանում իշխանության հետ: Կա նաեւ անձնական պատճառ: Արմեն Սսարգսյանը ամենամեծ սխալն արած կլիներ, եթե իր լեգիտիմության հարցով կասկածող մարդու թեկնածությունն առաջադրել: Եթե հիշում եք, Վահե Գրիգորյանն անցած ընտրությանն անտեսելով էթիկայի բոլոր նորմերը ԱԺ ամբիոնից քննարկեց Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը եւ պնդեց, որ վերջինս նախագահ է դարձել քաղաքացիության փաստաթուղթ կեղծելով: Եւ ի վերջո, Արմեն Սարգսյանը կարող էր բացառապես մասնագիտական արժանիքների համեմատությունից հետո կատարել իր ընտրությունը եւ կատարել է: Ինչու ընտրել մի թեկնածուի, որի վարկանիշը վերջին ամիսներին միայն անկում է ապրում: Հայտնի ձայնագրությունից հետո շատերը հասկացան, որ Վահե Գրիգորյանը իշխանությանը սպասարկու իրավաբան է, բացի այդ ադրբեջանական աջակցության սկանդալի բացահայտումից հետո այլեւ չի կարելի Գրիգորյանին դասել վաստակավոր իրավաբանների շարքում: Մամուլը մի քանի ամիս առաջ գրեց, որ Կարեն Պետրոսյանի հայտնի գործով Վահե Գրիգորյանն անգործություն է ցուցաբերել եւ ինչ-որ պահից փաստաթղթերը չի ուղարկել Եվրադատարան՝ այդպիսով թույլ տալով Ադրբեջանին շահելու գործը: Կասկածներ կան, որ նա հենց այնպես չի արել եւ դրա համար վճարվել է : Անի Սահակյան

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am