Ինչպես Մոսկվան կգնահատի Փաշինյանի ժեստը

Վրաստանում մարտի 18-ից մեկնարկել են ՆԱՏՕ-ի կազմակերպած բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր ավելի քան 20 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Հայաստանն, ի դեպ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո հարևան Վրաստանում անցկացվող այս զորավարժություններին չի մասնակցում: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր՝ վարժանքներում խաղարկվող սցենարը հայկական կողմի համար արդիական չի եղել: Թե ինչպես Մոսկվան կգնահատի Երևանի այս ժեստը՝ ապագայի հարց է: «Այս միջոցառումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, սրա նպատակն է բարձրացնել փոխգործակցությունը դաշինքի անդամ երկրների և գործընկերների միջև», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: «Զորավարժությունները Թբիլիսիում անցկացնելով՝ ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանը որպես դաշինքի արժանապատիվ գործընկեր, որը գնում է դեպի լիիրավ անդամակցություն», - ասել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Լելա Չիկովանին: «ՆԱՏՕ-Վրաստան համատեղ այս զորավարժությունները վկայում են ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև գնալով զարգացող, ամրապնդվող ու ինտենսիվացող համագործակցության մասին, որը երբևէ չի եղել այսքան դինամիկ», - նշել է Չիկովանին: «Մենք արդեն երկրորդ անգամ ենք Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացնում, առաջինը 2016 թվականին էր: Ի տարբերություն առաջին անգամվա, սակայն, այժմ Վրաստանի պաշտպանական ուժերը ներգրավված են էլիտար ստորաբաժանումներում, ինչը էական քայլ է ՆԱՏՕ-ի և Վրաստանի զինված ուժերի միջև փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ», - ասել է վրացի հրամանատար Նիկոլոս Ջանջգլավան: ՆԱՏՕ-ի բրիգադիր գեներալ, չեխ Լադիսլավ Յունգն էլ, դիմելով աշխարհի տարբեր երկրներից Թբիլիսի ժամանած 350 զինվորներին, հայտարարել է՝ սա փորձի փոխանակման ու մարտունակության բարձրացման հրաշալի հնարավորություն է բոլորի համար: «Այս վարժանքները զինծառայողներին հնարավորություն են տալիս լուրջ փորձ ձեռք բերել, որը կարող են կիրառել տարբեր սցենարներով զարգացող իրադարձությունների դեպքում՝ համագործակցելու և արդյունավետ գործելու համար», - ասել է Յունգը: Ակնկալվում է, որ տասնօրյա այս զորավարժությունների ավարտին Թբիլիսի կայցելի նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կժամանի երկուշաբթի, մարտի 25-ին։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նկատել է. «Այս այցը ևս մեկ անգամ հաստատումն է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները նախկինում երբևէ այդքան բարձր մակարդակի վրա չեն եղել»։ Բախտաձեի խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների տեսակետից, Վրաստանի համար «շատ հաջողված» էր անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովը, որը անցկացվել էր փետրվարի 15-17-ը։ Վարչապետը չի հստակեցրել, սակայն, ինչպես ակնկալվում է, Սթոլթենբերգը ներկա կգտնվի «ՆԱՏՕ-Վրաստան» շտաբային վարժանքներին։ Ի դեպ, Մոսկվայում այս ակտիվությունը որպես սպառնալիք են ընկալում: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթներ առաջ հայտարարել էր՝ դաշինքը ստիպում է Մոսկվային պատասխան քայլեր ձեռնարկել: «Զորավարժությունների ինտենսիվությունն ու մասշտաբներն ընդարձակվել են ավելի քան երկու անգամ, դրանցում ավելի ու ավելի հաճախ են ներքաշվում կառույցին չանդամակցող Ուկրաինան ու Վրաստանը: Այս քայլերով Հյուսիսատլանտյան դաշինքը ոտնահարում է համաշխարհային անվտանգության նորմերը և ստիպում Ռուսաստանին համարժեք արձագանքել», - անցած ամիս հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am