Ով է ում բկից բռնել

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ տպարվորված էին տարեվերջյան պարգեւատրումներից, հատկապես ՊԵԿ-ի աստղաբաշխական թվերը վրդովվեցրել էին շատերին, քանզի մի քանի միլիոնի հասնող գումարներ էին ստացել ոչ միայն ՊԵԿ ղեկավար կազմը, այլեւ քարտուղարուհիներն ու նրանց գործավարները: Հեղափոխական իշխանությունից ստացած այս շոկը փորձեցին չեզոքացնել Նիկոլ Փաշինյանի թիմակիցները: «Իմ Քայլը» խմբակցությունը փակ նիստ հրավիրեց եւ պարզաբանման կանչեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Մի քանի ժամ տեւած հանդիպումից հետո թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի կերպով արտահոսքեր եղան, թե Փաշինյանի կուսակիցները «պատին են դեմ տվել» Անանյանին եւ բարոյական պատասխանատվության ենթարկել: Լրատվական արտահոսքեր կազմակերպվեցին այդ հանդիպման մասին, ու ձեւավորեց մթնոլորտ, թե հեղափոխականները խիստ վրդովվել են եւ այսուհետ թույլ չեն տալու որեւէ պաշտոնյայի, թեկուզ օրենքի շրջանակներում, նման բան, քանի որ եթե օրենքը դա թույլ է տալիս, ապա արգելում են հեղափոխության տրամաբանությունը եւ բարոյական օրենքները: Հարկ է նկատել, որ Անանյանը պատգամավորների հետ փակ նիստից հետո էլ պնդում էր, որ ինքը որեւէ խախտում չի թույլ տվել.« Ես հրապարակել եմ իմ տարեկան եկամուտները, որը կազմել է 23 մլն, որից 4․8մլն-ը՝ ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18․5-ը՝ ՊԵԿ-ից։ 4․8-ը ստացել եմ 4․5 ամսվա համար, 18․5 ՝ 7․5 ամսվա համար։ Իմ պարգևատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 մլն է»,-ասում էր Անանյանը։ Այսօր էլ ԱԺ-ում Անանյանը խոստովանեց, որ պարգեւատրումները շարունակվում են այս ամիս եւ կշարունակվեն նաեւ վաղը.«Հասարակական աղմուկ չէի ասի, եկեք դրա անունը դնենք հասարակական վրդովմունք: Մենք ոչ թե պարգևավճարներ ենք տալիս, այլ համարեք, որ դրանք աշխատավարձի հավելավճարներ են: Այո՛, պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում, բայց լինելու են խելամտության շրջանակում»,- ասում է ՊԵԿ նախագահը, այդպես էլ չմանրամասնելով ՝ ինչ ասել է խելամտության սահմաններ, եւ արդյոք նախորդ պարգեւավճարները այդ սահմանից դուրս են եղել: Ստացվում է, որ ՊԵԿ –ում Աննա Հակոբյանի զարմիկ Մաշադյանից եւ վերջինիս ազգուտակից բացի համառ ու անդրդվելի են բոլորը.ՊԵԿ նախագահի ինքնավստահությունը նախորդած մեծ աղմուկից հետո պարզապես նախանձելի է: Անանյանի մեջքը պինդ է, քանզի իր համակարգում վարում-ցանում են Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բարեկամները՝ Մաշադյանները մի կողմից, Սիփան Փաշինյանը մյուս կողմից:Այստեղ միայն մնում է գտնել հարցի պատասխանը, թե ով էր ում պատին դեմ տվել ՝ Փաշինյանի պատգամավորները՝ Անանյանին, թե ճիշտ հակառակը: Կարող ենք արձանագրել, որ ՊԵԿ նախագահը չի պատրաստվում հավատարիմ մնալ հեղափոխության տրամաբանությանը եւ ընկրկել բարոյական հակացուցումներին: Նա պարգեւատրել է իրեն , պարգեւատրում է եւ կպարգեւատրի նաեւ ապագայում: Գնդակը «Իմ Քայլի» դաշտում է, թեպետ մինչեւ հիմա արդեն պետք է կարգավորեին համապատասխան օրենսդրական դաշտը, որից առաջինը վրդովվել էին հենց իրենք: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am