Կատարյալ անհեթեթություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ-ն իբր փորձում է «քվազիպետություն» ստեղծել սիրիական Լաթաքիա նահանգում, «կատարյալ անհեթեթություն» է։ Այդ մասին հայտարարել է РИА Новости-ի և Интерфакс-ի աղբյուրը Ռուսաստանի ԱԳՆ-ում։ «Ակնհայտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն օգտագործելու փորձը Թուրքիայի՝ որպես սիրիական գործերին միջամտող երկրի վրայից ուշադրությունը շեղելու համար՝ դրանով փորձելով ներկայացնել, որ ռուսական կողմն է երկրի գործերին միջամտողը»,- ասել է աղբյուրը:
