«Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան

168.am-ը գրում է. Լրատվամիջոցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ որոշ հայտարարություններ էր արել, որոնց կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանից։ – Պարոն Մնացականյան, շուտով կլրանա Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարեդարձը: Տարիներ հետո էլ Ապրիլյան պատերազմի հետ կապված իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվում լրատվամիջոցներում: Մասնավորապես, երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով այդ դեպքերին՝ նշել է. «…Ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հետախուզությունը դարձյալ տեղեկացրել էր Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին, որն էլ ապրիլի 1-ին՝ գիշերը ժամը 12:00-ին, հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը: Մինչդեռ սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Այդ մասին ապրիլի 7-ին, այնուհետև՝ ապրիլի 9-ին Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարը ԶԼՄ-ներին պարզաբանում են տվել: Հետևաբար, հանրությանը ապակողմնորոշել ու ասել, թե հետախուզությունն ապրիլին ձախողել է, դա բացահայտ սուտ է և բացարձակ դիտավորություն…»։ Ծանո՞թ եք այս տեքստին, հայտարարություններին: – Իհարկե, ծանոթ եմ: – Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք: – Անկեղծ ասած՝ ես արդեն չեմ զարմանում բոլոր այն տարօրինակ մեկնաբանությունների հեղինակներից, որոնք ոչ միայն անտեղյակ են տվյալ օրերի դեպքերի զարգացման իրական ընթացքից, այլև անզոր են գիտակցելու, որ ամեն մի երևակայություն արժանի է ուշադրության, եթե այն չափի մեջ է: Սակայն առավել քան ցավալի է, երբ նման մեկնաբանությամբ հանդես է գալիս հանրապետության պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ Պաշտպանության նախարարի խորհրդականը: Երկար տարիների զինվորական իմ կենսագրությունն ու ռազմական գաղտնիքի պահպանման հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ինձ հուշում են լինել հավասարակշռված և իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին վերաբերվել համբերատարությամբ: Կարծես թե ոմանց համար հեշտ է լինել խորհրդատու և, «անհրաժեշտության դեպքում», հանդես գալ ինչ-որ մեկի չարածն արածի տեղ ներկայացնողի դերում: Երևի թե ճիշտ կլինի միտքս ավարտեմ հենց նույն այդ գեներալի մեկնաբանությունների մեջ տեղ գտած իր իսկ կողմից արտաբերված հետևյալ բառերով. «…պետք է խնդրեմ, հորդորեմ որոշ փաստաբանների…, որպեսզի նրանք չափազանց զգուշավոր լինեն իրենց հայտարարություններում, մանավանդ այնպիսի ոլորտների հետ կապված, որտեղ իրենք մասնագիտական առումով՝ բոբիկ են և թյուր պատկերացում ունեն տվյալ ոլորտի գործառույթներից, մասնավորաբար, հետախուզությունից: Խորհուրդ կտամ չմտնել այս դաշտը, այլապես կխայտառակվեն՝ ի ցույց դնելով իրենց անգրագիտությունը և սիրողական մակարդակը…»։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am