Արդեն 5-րդ փորձն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հինգերորդ անգամ հայց են ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան: Այս մասին Հայելի ակումբում հայտնել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Մենք ՄԻԵԴ –ենք ներկայացրել հաշվով հինգերորդ հայցը: Այն վերաբերվում է Վճռաբեկի կողմից Քոչարյանի ձերբակալության վերացման գործը ձգձգելուն: Մենք հայց ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, սակայն հայցը դեռ վարույթ չի ընդունվել, թեպետ դատարանը արդեն պետք է կայացներ իր վճիռը: Սա մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտում է »,-ասել է Ալումյանը: Նրա խոսքով, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներից մեկը նախատեսում է, որ յուրաքանչյուրը, ով ձերբակալվել է, իրավունք ունի դատարան դիմել իր ազատազրկման օրինականությունը քննելու համար և ազատ արձակվի, եթե ձերբակալումը դատարանը համարի անօրինական:
