Պաշտոնյայի տարօրինակ կոչը մամլո խոսնակներին

168 ժամը գրում է.Կառավարության տեղեկատվական բլոկի պատասխանատուն օրերս ժողով է հրավիրել իր մոտ՝ նախարարների համար հաշվետվողականության նոր սկզբունքներ սահմանելու նպատակով: Նշենք, որ կառավարությունում` նախարարների մամուլի խոսնակներին, առընթեր մարմինների ղեկավարների խոսնակներին ժողովի հրավիրելը նոր բան չէ, եղել է նաև նախկին իշխանության օրոք, բայց գրեթե բոլոր դեպքերում դրա իմաստը եղել է այն, որ հավաքը ծառայի նախարարությունների փոխհամաձայնեցված աշխատանքին: Վարչապետի խոսնակները, որպես կանոն, նման հանդիպումներ անցկացնում էին սպասվող օրենսդրական խիստ կարևոր նախաձեռնությունների դեպքերում, որպեսզի գործընկերներին հուշեին, ուղղորդեին, թե ինչ տեսանկյունով ու ինչ մեսիջներով պետք է կառավարության ամբողջ կորպուսն իր աշխատանքների լուսաբանումն ապահովի: Ու սա բնական է լրատվադաշտում, պետական համակարգի գործունեությունը լուսաբանելու մոտեցումներ մշակվում են ամեն նոր ղեկավարի նշանակումով պայմանավորված:

Սակայն վերոնշյալ հանդիպումը տարբերվել է նախորդներից մի քանի առումներով: Հանդիպման նախաձեռնողը ոչ թե վարչապետի խոսնակն է եղել, այլ «Կառավարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:
Կառույցի 150 հոգանոց աշխատակազմի գործառույթները բազմազան են, իսկ հիմնականներից մեկն այն է, որ աշխատակիցների մի խումբը պետք է անընդհատ հետևի ողջ լրատվադաշտի լրահոսին, ըստ այդմ, լրաքաղ արված կարևորագույն ինֆորմացիան, այդ թվում՝ պետական համակարգի ու նախարարների գործունեության արձագանքների վերաբերյալ, խմբավորի և ամեն օր վերլուծությամբ ներկայացնի կառավարության ղեկավարին:
Ի դեպ, Հովհաննես Մովսիսյանը, չնայած ոլորտում ունեցած համեստ կենսափորձին, այս պաշտոնին նշանակվեց հեղափոխության արդյունքում: «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Հ. Մովսիսյանը հետևում էր Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների քայլարշավին, հընթացս ապահովում էր նրանց լուսաբանումը ռադիոկայանի եթերում:
Հ. Մովսիսյանը մեղմորեն իր դժգոհությունն է արտահայտել խոսնակների աշխատանքի վերաբերյալ, ու որպեսզի բացատրի, թե ինչ ակնկալիքներ ունի նրանցից՝ նախ պահանջել է, որ նախարարների գործունեությունը լուսաբանող նյութերի տարափ ապահովեն կայքերում, և ապա հետաքրքիր մի դիտարկում է արել՝ նմանվեք Արտաքին գործերի նախարարի խոսնակին: Խոսքն ԱԳՆ Աննա Նաղդալյանի մասին է, ով իրականում շատերի կարծիքով է իր գործում պրոֆեսիոնալ: Սակայն այդ արտահայտությունն անհարմար դրության մեջ է դրել գործընկերներին: Վիրավորված են, ասում են՝ հին սովորույթի ոճով՝ դպրոցի տնօրենի պես, մեզ կոչ է անում՝ «նմանվեք գերազանցիկ աշակերտուհուն»: Խոսնակների առաջին ռեակցիան այս կոչին տարբեր է եղել, զարմացած են, որ այդքան ոչ նրբանկատ լինելով՝ Հովհաննես Մովսիսյանը բարձր որակների ու չափանիշերի մասին գնահատումները բառերով դժվարացել է ձևակերպած արտահայտել: Մխիթարվում են նրանով, որ դարձյալ փորձի պակասից է գալիս: Բայց կառավարման գործում թույլ ունակությունները հաճախ փորձառությամբ են կոմպենսացվում: Ի դեպ, այս հանդիպումից հետո որոշ խոսնակներ դեռևս դժվարանում են կառավարությունից ստացած հանձնարարականը փոխանցել իրենց նախարարներին: Հովհաննես Մովսիսյանը, թերևս, տեղյակ չէ, որ հեղափոխական որոշ նախարարներ տոտալ մերժում են իրենց խոսնակների հետ համագործակցությունը և խոսնակի պրակտիկան ընդհանուր առմամբ: Փոխարենը՝ երիտասարդ նախարարները նախընտրում են մեկուսանալ իրենց աշխատասենյակներում, և, երբ սիրտները տա՝ միացնում են իրենց բջջային հեռախոսները, դիրքավորվում ու Ֆեյսբուքի միջոցով լայվով ինքնուրույնաբար տեղեկատվություն տարածում, ճիշտ այնպես, ինչպես իրենց առաջնորդն է անում ամիսը մի քանի անգամ։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am