Խոշոր բացահայտումներ և մեծ փողերի կվերադարձ կլինեն.ինչի մասին է հայտնում Վանեցյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կլինեն խոշոր բացահայտումներ եւ մեծ փողեր կվերադարձվեն պետությանը, հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ասելով, որ տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը: Հայաստանում պետությունից եւ հանրությունից խլված միջոցների վերադարձի խնդիրը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ, սակայն, չկա շատ, թե քիչ հստակ գնահատական, թե որքան փողի մասին է խոսքը, ի վերջո, ինչքան փող է ենթակա վերադարձման: Իրավապահ համակարգն ունի՞ որոշակի պատկեր, թե ինչպիսի ծավալների վերադարձի մասին է խոսքը, կա՞ ձեւակերպված իրավական կամ քաղաքական խնդիր, նպատակ կամ ծավալ, թե՞ վերադարձվելիքը որոշվում է քննության ընթացքում եւ այդ միջոցով է պարզվում, թե ով ինչքան վերադարձնելու բան ունի: Սակայն սրանից ավելի կարեւոր է հարցը, թե ի՞նչ նշանակություն ունի այդ գործընթացը հանրության, պետության զարգացման տեսանկյունից ընդհանրապես: Այստեղ նշանակությունը լոկ տնտեսակա՞ն է, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն ու ծառայեն հանրությանը: Այդ դեպքում գուցե ամենեւին պարտադիր չէ, որ դրանք վերականգնվեն բյուջե, վերադարձվեն բյուջե: Օրինակ, նույն ԱԱԾ ղեկավարը օրեր առաջ արեց գուցե նույնիսկ պատմական հայտարարություն այն մասին, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, պետք է կառուցվի Արաքսի ափին Արաքսավանը: Այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած կարեւոր ու նշանակալից այցին զուգահեռ, արցախաիրանական սահմանին: Փողերը կարող են գալ ոչ թե պետական բյուջե, այլ գնալ «ուղիղ» Արաքսավան, վերածվելով իսկապես կառուցվող քաղաքի, ծառայելով վերաբնակեցման գործին: Դա մի օրինակ է, որովհետեւ ռազմավարական ուղղությունները շատ են, եւ կարելի է վերադարձվող ռեսուրսները միանգամից ուղղել այդ կողմ: Եթե խնդիրը բյուջետային ծախսերը ապահովելն է, ապա այստեղ արդեն առաջանում է մտահոգություն՝ միթե՞ կա եկամուտների հավաքագրման հարց: Բայց այդ իմաստով, կարծես թե, տագնապալի ազդակներ չկան, եւ ըստ այդմ՝ այդ պատճառը կամ մոտիվը, թերեւս, հիպոթետիկ է: Կա քաղաքական շարժառիթը, երբ նախկին համակարգը այսպես ասած հանձնում է հանրությունից խլված ռեսուրսը, որպեսզի նաեւ այն չկարողանա տարբեր ալիքների միջոցով օգտագործել հենց հանրության ու պետության դեմ, ինչն էլ, բնականաբար, կմաքրի դաշտը այդ ներգործությունից եւ կստեղծի նոր քաղաքական հարաբերակցության ձեւավորման առավելապես մաքուր կամ ազատ դաշտ: Այս խնդիրը, իհարկե, կարեւոր է, հաշվի առնելով այն, որ իշխանության եւ բիզնեսի սերտաճման միջոցով տարիներ շարունակ կուտակված ռեսուրսները զգալիորեն ներդրվում են հանրային-քաղաքական արդիականացման միտումները ճնշելու համար, դրանցում տեսնելով սեփական «արդիականության» պահպանման հնարավորությունը: Իսկ սա պետության եւ հանրության ռազմավարական զարգացման հարց է, որը պահանջում է հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am