Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Hayeli.am-ը փորձեց ճշտել, թե ինչ հարցեր են եղել քննարկման օրակարգում, ինչ լուծումներ և առաջարկներ կան, հայկական կողմի կորցրած դիրքերի հարցը ինչպես է լուծվելու: Քննարկման ներկա մասնակիցները պատասխանեցին, որ եթե ինչ-որ տարածքներում մի քանի մետր կորցրել ենք, կան տեղեր, որ մերոնք առաջ են գնացել, այնպես որ կորուստը մեծ չէ: Նշենք, որ պատգամավորները քննարկումից հետո ոգեւորված էին:
Նշենք, որ ապրիլի 2-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմերն էլ ունեն զոհեր եւ վիրավորներ, այսօր վերջապես ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Թեեւ հատուկենտ կրակոցներ հնչում են, բայց պատերազմական բուռն գործողություններ այժմ չեն ընթանում։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը