Հայաստանը տվեց «ստարտը», շուտով Ռուսաստանում էլ տեղի կունենա իշխանափոխություն

Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը -Պարոն Արշակյան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որ 30 տարի ղեկավարել է երկիրը, հրաժարական է տվել։ Փոփոխությունները կհասնեն ԵԱՏՄ, ի վերջո, սա մեծ ընտանիք էր եւ Նազարբաեւն էլ գլխավոր դերակատար։ Նազարբաեւը այդ մեծ ընտանիքի ձեւական նախաձեռնողն էր, այսպես կոչված տնօրենը, որն առաջարկել է վերականգնել ԵԱՏՄ-ն։ Նազարբաեւը Չինգիզխանի սերնդից է, ինքը նախաձեռնում էր Չինգիզխանի իմպերիայի վերականգնման փոքր ծրագիր, Նազարբաեւն էլ պիտի լիներ կրտսեր եղբայրը, մեծը՝ Ռուսաստանը, ինքը կրտսերը, այսինքն պետք է ձեւավորվեր երկիշխանություն, ռուս-թուրքական մեծ իմպերիա։ Բայց քանի որ ծրագիրը ձախողվեց, չկա բավարար քաղաքական եւ տնտեսական, ինչու չէ նաեւ կամային ռեսուրսներ այդ իմպերիան վերականգնելու, ուրեմն ծրագիրը պետք է մերժվեր։ Եւ քանի որ Նազարբաեւը ծեր եւ իմաստուն մարդ էր, շատ հետաքրքիր ձեւով դուրս եկավ խաղից, անձամբ դուրս եկավ ԵԱՏՄ-ի ծրագրից։ Բայց կարծես թե իր դինաստիան շարունակվում է, դուստրն է դարձել սենատի նախագահ։ Այո, ինքը հեռացավ ծրագրից, բայց իշխանությունը դեռեւս պահպանում է։ Մենք պետք է ուրախությամբ արձանագրենք այս փաստը, ովքեր որ դեմ էին որեւէ իմպերիայի, հենց այդպես էլ պետք է արձանագրեն։ Քայքայման ստարտը տրվեց։ Ավելին, ես կասեի, որ ստարտը մենք ենք տվել։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հենց դրա ստարտն էր, պարզապես սկիզբը ազդարարեց ծեր եւ խորամանկ ծերուկը։ Ինքը ԵԱՏՄի կյանքի , հետագայի համար այլեւս պատասխանատու չէ անձամբ եւ կզբաղվի իր երկրի հետագա զարգացմամբ։ ԵԱՏՄ-ն կարող ենք համարել ավարտված ծրագիր։ Ոչ, կավարտվի, երբ Ռուսաստանը դեմոկրատական կհայտարարվի, կասկած չունենաք, որ մոտ ապագայում Ռուսաստանը հայտարարվելու է դեմոկրատական հանրապետություն, այնտեղ նույնպես իշխանափոխություն կլինի, քաղաքական կուրսը կփոխվի։ Դեմոկրատական երկրին վայել կուրս կընտրի Ռուսաստանը։ Այն պատժամիջոցները, որոնք հիմա կիրառվում են Ռուսաստանի եւ դաշնակիցների նկատմամբ, ծանր են, հյուծող եւ քայքայող։ Հնարավո՞ր է, որ Ղազախստանում տեղի ունեցածը շղթայական ռեակցիա առաջացնի ոչ միայն ԵԱՏՄում, այլ ՀԱՊԿ-ում։ Ռուսաստանը չի հաշտվում իր ճակատագրի հետ, չի ուզում դառնալ ժողովրդավարական, անընդհատ ինչ որ կերպով ուզում է իմպերիա, բոլորն այնտեղ իրենց Չինգիզխան են զգում, բայց չեն կարող տանել այդ բեռը, ՀԱՊկ-ը, «ՍՆԳ» եւ այլն դրանք բոլորը իմպերիայի տարբեր անվանումներ են, որոնք շուտով բոլորը կփլուզվեն։ Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am