«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը

Թեև «թավշյա հեղափոխությունն» ընթանում էր սիրո և հանդուրժողականության, ինչպես նաև ժողովրդավարություն կառուցելու լոզունգների ներքո, այդուհանդերձ, այն բոլշևիկյան ստացվեց: Անհանդուրժողականությունը, «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելը դարձան խաղի կանոն: Դե, իսկ տնտեսական քաղաքականությունը եկավ լրացնելու բոլշևիզմի ներդրումը հայաստանյան նոր իրականության մեջ: Մեղավորության կանխավարկածի առաջ քաշումն ու առանց դատական վճիռների գույքի բռնագանձման պատրաստակամությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ բոլշևիզմ: Հանցավոր ինքնավստահություն Իր երկարաշունչ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, հղում անելով «ժողովրդի պահանջներին»,հայտարարեց, որ բռնագանձումների մասով մարդկանց մոտ կա դժգոհություն, որ ծավալները փոքր են, իսկ տեմպը՝ դանդաղ: Փաշինյանը նաև փաստացի խոստովանեց, որ իշխանության ներսում կա դիմադրություն, բայց ինքը հաղթահարելու է այդ դիմադրությունը և գնալու է բոլշևիկյան ճանապարհով: Այսինքն, ստացվում է, որ պետությունը դիմադրում է ինքնափլուզմանը, բայց «ժողովրդի վարչապետը» չի ընկրկելու և գնալու է մինչև վերջ: Ամբոխահաճո այս քաղաքականության հետևանքները դժվար չէ պատկերացնել: Եթե կան ապօրինություն և թալան, ապա դա պետք է ապացուցվի դատարանով, ու դատարանի վճռով էլ բռնագանձումներ լինեն: Այլապես կստացվի այնպես, ինչպես նախորդ դարասկզբում եղավ Ռուսաստանում: Բոլշևիկները հայտարարում էին, որ հողը տալու են գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին, սակայն իրականում գյուղացուն հանձնեցին հողին, իսկ գործարաններում բանվորների կարգավիճակը ստրկական էր, այլ ոչ թե սեփականատիրական: Դե, իսկ կուլակաթափությունը, որը ներառեց նաև մի քանի խոշոր ու մանր եղջերավոր անասուններ ունեցողներին, հանգեցրեց սովի: Ամբողջ աշխարհը բոլշևիկյան ժանտախտից խուսափելու համար տնտեսական քաղաքականության մեջ կիրառեց քեյնսականությունը, իսկ քաղաքական դաշտում ուժեղացան սոցիալ-դեմոկրատական հոսանքները, որպեսզի փրկվեն մասնավոր սեփականության ինստիտուտը, և հնարավոր լինի հանրային դժգոհությունները հաղթահարել՝ պահպանելով շուկայական տնտեսությունն ու քաղաքական ժողովրդավարությունը: Ցավալի է, որ նախորդ դարում մերժված շվոնդերական ու շարիկովյան «խլել ու բաժանել» գաղափարները վերակենդանացել են, իբր թե, ժողովրդավարական արժեքներով տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում: Ամբոխին հաճոյանալու ու ձեռքի հետ տնտեսաքաղաքական համակագը մեկի ձեռքում կենտրոնացնելու այս քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Սա հայկական նեոբոլշևիզմ է: Եթե ոմանց թվում է, որ գույքն ու փողերն ունևորներից բռնագանձելու են ու բաժանեն աղքատներին, ապա դա պարզ մոլորություն է, նաև՝ անգրագիտություն: Փաշինյանական կառավարությունը, փոխարենն անելու ամեն բան, որպեսզի կապիտալը Հայաստանից չփախչի, ու ներդրումների ներքին աղբյուրների սուբյեկտները «դուխով» բիզնես զարգացնեն, անում է ամեն բան, որպեսզի այստեղ որևէ լուրջ գումար չմտնի տնտեսական դաշտ: Երբ հայտարարվում է, որ հարուստներից պետք է 70 տոկոսը խլել, ապա դա պարզ շարիկովություն է: Ի դեպ, Շարիկովների ու Շվոնդերների պակաս «Իմ քայլում» չկա: Եթե մենք լինեինք անվտանգության խնդիրներ չունեցող երկիր, ապա անգամ այդ դեպքում չէր կարելի թույլ տալ նմանատիպ նեոբոլշևիկյան վտանգավոր էքսպերիմենտ: Առավել ևս, չի կարելի այդ քայլերին գնալ պատերազմական վիճակից «5 պակաս» գտնվող Հայաստանում: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է: Մասնավոր սեփականության դեմ իրականացվելիք ոտնձգությունները, հետևաբար, պետք է դադարեցվեն: Կառավարությունը պետք է գործի օրենքի դաշտում ու հրաժարվի մերօրյա Շվոնդեր ու Շարիկով դառնալուց: Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am