Սամվել Ալեքսանյանին, աղջկան, հիմա էլ Մանվել Բադեյանին

Կառավարությունը մտադիր է ներմուծման մաքստուրքից ազատել  «Եվրոստան-ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝  ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ ներմուծվող ապրանքներն համար ։ Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Խոսքը շուրջ 5 մլրդ 890 մլն դրամ արժողությամբ ալյումինե համաձուլվածքից պրոֆիլներ, դռների և պատուհանների համար նախատեսված ամրակային դետալների մասին է, որոնց համար, ընկերությունը երրորդ երկրից ներմուծելու դեպքում բարձր տուրք մուծեր։ Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն՝ նախատեսվում է բավարարել «Եվրոստան-ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու վերաբերյալ։ Նախատեսվում է սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ)  նյութերի  նկատմամբ: Ըստ ներկայացված հիմնավորման՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Նշենք, որ«Եվրոստան ույուտ» ընկերության  տերը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանն է : Նա համարվոում էր նախկին իշխանության և նախկին նախագահի սիրելի կադերից մեկը։ Մանվել Բադեյանին թերևս հաջողվել է լեզու  գտնել նաև ներկաների հետ։ Նրա ընկերությունը զբաղվում է եվրոդռների և եվրոպատուհանների արտադրությամբ: Ընդհանրապես  նախկին օրդիոզ օլիգարխները, ովքեր ժամանակին տեղավորվել էին Սերժ ՍԱրգսյանի թևի տակ, շատ սահուն անցում կատարեցին դեպի Փաշինյանի իշխանություն և, կյանքը ցույց է տալիս,  որ կարողանում են լուծել սեփական խնդիրները: Հիշեցնենք, որ վերջերս հարկային մեծ արտոնություն էին ստացել նաև նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի և նրա դստեր ընկերությունները: Հայկ Դավթյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am