Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների

  • Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային
    համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի
    պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին
    կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն
    գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
    Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք,
    ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի
    ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Ֆակտորինգի
    ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները
    (էներգետիկա, շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններ և այլ
    ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց շրջանառու միջոցները
    համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ
    ֆինանսավորում: Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է
    տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլ նաև աշխատել
    գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով: Ֆակտորինգի
    շրջանակներում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով
    ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են Բանկին`
    փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը
    թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների
    բնականոն ֆինանսական գործունեությունը:
    Նշենք, որ գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման
    ֆակտորինգին, որի շրջանակներում Ամերիաբանկը սերտորեն
    համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական
    գործակալության հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում
    կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել արդյունավետ և վստահելի
    հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ
    Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի
    ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ
    ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային
    ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ.
    տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
    հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային
    պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am