«Փաստաթղթում, ըստ էության, ֆիքսվում է, որ բանակն այլևս չի ներգրավվելու քաղաքական գործընթացներում: Որ բանակը չի մասնակցել ընտրություններում, բոլորս տեսել ենք, բայց դա քաղաքական իշխանության կամքի շնորհի՞վ է, թե՞ բանակն այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ ինքն ի վիճակի է դիմակայել, չթողնել, որ իրեն օգտագործեն ապօրինի, քաղաքական նպատակներով»,-հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը :
Նա օրինակ բերեց, որ այսօր էլ բանակում կոնկրետ կառույցի ղեկավարը քաղաքացիական հագուստով մասնակցում էր Էջմիածնից եկող ժողովրդի ճանապարհները փակելուն Շմայսի հետ միասին.
«Անթույլատրելի է, որ այդպիսի մարդիկ, որ այդպես ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցել են, այսօր բանակում պաշտոն են զբաղեցնում: Խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամաս գնդապետ Եղիազարյան Կորյունն է, դա հայտնի Սերժի Արայիկն ա, կամ Սաթիկի վարորդ Արայիկը: Ես խնդրում եմ ընդհանրապես լուրջ մոտենալ կադրային էսպիսի բաներին, որովհետև այն մարդիկ, որոնք հաճույքով միշտ ապօրինի գործողություններին մասնակից են եղել, նրանք մեր զինված ուժերում անելիք չունեն, դրանք սիմվոլներ են, իսկ էդպիսի սիմվոլները պետք է բանակից դուրս մղվեն: Բանակը պետք է լինի իդեալական մաքուր և կատարի իր գործառույթները: Ես պարզապես բերեցի մի օրինակ, էդպիսի շատերը կան»:
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը