Նուրբ ու թափանցիկ սեթևեթանքներ Փաշինյանից՝ բոլորին. Ինչ սխալ է նա գիտակցել

Մարտի 19-ին ավելի քան 4 ժամ տևած ասուլիսի ժամանակ, ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի թեմային: Նա նշեց, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխության, այլ բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է, որը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ էլ ադրբեջանցի գործընկերների համար: «Փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք էդ դիրքորոշումը մեղմացնել: Բայց նույն ակնկալիքը մենք պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև խոսակցություն հակառակ դեպքում տեղի չի ունենա», - նշեց Փաշինյանը: Այս դիրքորոշմամբ՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ վերադառնում է նախկին իշխանությունների ժամանակ արմատավորված դիրքորոշումների ու սկզբունքների փուլ, ինչը փաստում է այն մասին, որ նա գիտակցում է, որ նախկին դիրքերում հայկական կողմն ավելի ամուր է եղել, քան, այն վիճակը, որում նա այսօր է գտնվում՝ իր վարչապետության փուլում: Պարզվում է, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին, հանդիպել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ տեղեկանալու բանակցությունների նախկին ընթացքից։ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում նույն թեմայով ինքը կարող է հարցեր ուղղել նաև նախկին 3 նախագահներին։ Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնելու, որևէ բարդույթ չկա, լրագրողի հարցին ի պատասխան՝ պատրաստ է արդյոք անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը: «Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրեր է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեիք: Կարող ա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող ա մյուս օրը 2004 թվականի հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարող ա անհրաժեշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե, չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով՝ ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի», հավելել է Փաշինյանը: Թեև, Փաշինյանը ինքնավստահություն է ցույց տալիս, բայց նրա խոսքերի ենթատեքստում որոշակի անվստահություն կա, ավելի ճիշտ՝ գիտակցում այն բանի, որ նախորդները հարկ եղած դեպքում կարող են նրան օգնության ձեռք մեկնել: Այսինքն, վարչապետության 10 ամիսներից հետո Փաշինյանը ուղերձ է հղում, գիտակցելով, որ Արցախի հարցում հարկ եղած դեպքում, ունենալու է նույնիսկ նախկինների աջակցության կարիքը: Ասուլիսի ընթացքում Փաշինյանը խոսել է նաև հակամարտող ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջազգային հանրության այն կոչերի մասին, թե Հայաստանի վարչապետը պետք է աշխատի հայ հանրության, Ադրբեջանի նախագահը՝ ադրբեջանական հանրության հետ․ - «Ես կարծում եմ, ինչպես Ստեփանակերտում ասացի, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում, և Ադրբեջանի ղեկավարն էլ պետք է մասնակցություն ունենա հայ հանրության խաղաղությանը նախապատրաստելու գործում: Օրինակ, ինձ հետաքրքիր ա, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղի և Հայաստանի հանրությանը որևէ ասելու բան ունի, որ ուղիղ կարող ա նրանց հետ խոսալ: Ես, օրինակ, անկեղծ որ լինեմ, շատ բան ունեմ ասելու Ադրբեջանի հանրությանը, և շատ գոհ կլինեի, եթե էդպիսի հնարավորություն ստեղծվեր»: Միևնույն ժամանակ Փաշինյանը Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության կարևորությունն է շեշտել. «Կարևոր ենք համարում նաև սպասվող երկխոսությունը: Երբ միջազգային հանրությունը խոսում է հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, ի՞նչ նկատի ունի, ով պետք է դա անի: Չեմ կարծում, որ միայն յուրաքանչյուր նախագահ պետք է իր հասարակությանը խաղաղության նախապատրաստի»: Մեկ այլ նեգատիվ պահ է Արցախից, Հայաստանից, Ադրբեջանից սոցցանցերի օգտատերերի փոխադարձ վիրավորանքները: «Որոշակի չափով պատճառները պարզ են: Բայց երբ որ դա սպառվի, ի՞նչ է լինելու այդ ժամանակ: Եկեք գոնե սոցցանցերում հասկանանք՝ բացի վիրավորանքներից մենք իրար այլ ասելիք ունե՞նք: Ես ուրախ կլինեի, եթե մարդիկ սկսեին քննարկել, այլ ոչ թե վիճել: Ասենք փոխանակվեցին վիրավորանքներով, իսկ հետո՞: Ես չեմ ասում հաճոյախոսություններով փոխանակվել, բայց չէր որ կարող են քննարկման թեմաներ լինել: Դա քննարկման հարթակ է: Եթե մենք կարող ենք երկրների ղեկավարների, նախարարների, երբեմն լրագրողների մակարդակով խոսել, չէ որ կարելի է դա նաև ավելի լայն ձևաչափով անել: Ես բարձրաձայն մտածում եմ և սա իմ ուղերձն է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի օգտատերերին», ասել է Փաշինյանը: Այստեղ Փաշինյանը փորձ է արել ցույց տալ իր հանդուրժող կեցվածքը միջազգային հանրությանը, միաժամանակ, ընդգծելով՝ իր և Ադրբեջանի նախագահի միջև դիրքորոշումների տարբերությունը, որ ինքը՝ պատրաստ է նույնիսկ երկխոսել Ադրբեջանի հասարակության հետ, իսկ Ալիևը՝ իր երկրում հայատյացության քաղաքականություն է վարում: Սա ևս, տակտիկական քայլ էր: Թամար Բագրատունի

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am