«Փաշինյանը թող իրեն Զեւսի տեղ չդնի ու որոշի՝ ով պիտի քաղաքականությամբ զբաղվի, ով պիտի չզբաղվի, ում գնացքը գնացել է, ում գնացքը չի գնացել». aravot.am

Շարմազանովը վստահեցնում է՝ Փաշինյանի իշխանության գնացքը օր օրի իշխանության ու լեգիտիմության կանգառից հեռանում է «Հին համակարգի բովանդակային մնացորդները Հայաստանում որեւէ անելիք չունեն, ուզում է միլիոն ծախսեն, ուզում է՝ միլիարդ», – երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առավոտի» հետ զրույցում արձագանքելով Փաշինյանի այս եւ այլ հայտարարություններին՝ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հին համակարգի ջատագովներն իր կողքերն են, աջուձախ թող նայի ովքեր են, նրանք այսօր իր թիմակիցներն են, ով որ մի օրով դավաճանեց, իր մոտ սրբացվե՞ց: Հլը թող մի հատ կողքերը նայի, մարդիկ կան՝ կոմունիզմից մինչեւ հիմա իշխանություն են: Հին համակարգ… էդ ինքը նոր համակարգի ծնո՞ւնդ է, հին համակարգում չի՞ Փաշինյանն ընտրվել պատգամավոր: Ո՞ւմ օրոք է ինքն ընտրվել: Էդ որ հին համակարգն էդքան վատն էր, ո՞նց ինքը դառավ խմբակցության ղեկավար, ո՞նց թավշյա հեղափոխություն արեց: Բա ասում են՝ երկիրը ավտորիտար է, ավտորիտար երկրում էդ ո՞վ կթողեր, որ դու ծիկ անեիր: Ես Փաշինյանին խորհուրդ կտամ գործով զբաղվի, բարեփոխումներ անի, ժողովրդի կյանքը լավացնի, ոչ թե հերթական տեսարաններն անի: Էլի ինքը փորձում է ներքին թշնամիներ փնտրել, նախկիններին հիշել, նախկինները, որ շատ լավը լինեին՝ հիմա իշխանության կլինեին: Լավ, մի տարի է՝ ինքն է, ի՞նչ է արել դրական բան, որեւէ լավ բան չի արել: Գնում է Գումի շուկա, պոմիդորի գինն է հարցնում, հաջորդ օրը պոմիդորը թանկանում է, գնում է Արարատի մարզ, գոնե գյուղացու պրոբլեմները լուծի, գալիս ոտանավոր է գրում, ի՞նչ է լուծել Փաշինյանը, ի՞նչ է արել»: Մենք փոխանցեցինք՝ ասուլիսում Փաշինյանը թվարկել է, թե վերջին 10 ամիսներին քաղաքացիների վիճակն ինչպես է բարելավվել. «200 հազար մարդու աշխատավարձերը բարձրացրել ենք, 85 հազար մարդու նպաստները բարձրացրել ենք, հիփոթեքային վարկավորման հարյոր տոկոսանոց աճ է տեղի ունեցել, դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, թե՞ չէ: 2019-ի հունվարին ՀՆԱ-ն 19 տոկոսանոց աճ է արձանագրել, դա ցուցի՞չ է, թե՞ ցուցիչ չի»: Շարմազանովն արձագանքեց. «Ոչ մեկի աշխատավարձն էլ չի բարձրացել, թող հեքիաթներ չպատմի, մարդիկ ավելի վատ են ապրում, ներդրումներ չկան: Գազի գինը բարձրացրել է, սահմանին գազը թանկացել է: Մի հատ ներդրումային ծրագիր թող ասեն, որ Հայաստանում արվել է: Ասում էին՝ ԱԺ-ն կցրվի, սփյուռքահայերով սաղ կգան, ներդրում կանեն, մի հատ ներդրում թող ասեն, որ արել են: Քանի՞ տոկոս տնտեսական աճ է ասել, 4.9 տոկոսով ո՞ր երկրում են տնտեսական հեղափոխություն անում: Երբ որ մենք գնացել ենք, 9,7 է եղել»: Փաշինյանն ասուլիսում խոսելով հին համակարգի, նախկին իշխանավորների մասին՝ ասաց. «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գնացքը արդեն գնացել է ու եթե հետեւից փորձեն ֆեռառիով էլ հասնեն՝ չեն հասնելու, որովհետեւ իրենց էջը վաղուց փակված է: Իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ, ապաշխարեն ու ժողովրդից ներում հայցեն, ուրիշ անելիք ՀՀ-ում չունեն»: Շարմազանովը պատասխանեց. «Մեզ ապաշխարելու խորհորդներ տալու փոխարեն դու գնա ապաշխարի, որ 11 ամիս շարունակ խաբել եք: Խոստումների մի քանիսն ասեմ՝ ապրիլի 19-ին կանգնեց Հանրապետության հրապարակում ասեց՝ պետական աշխատողների աշխատավարձը պիտի բարձրացնեմ, որպեսզի շաբաթ-կիրակի բետոն չթափեն: Հիմա ես հարց եմ տալիս՝ պետական աշխատողներից որեւէ մեկի աշխատավարձը բարձրացե՞լ է՝ բացի փաշինյանական պրեմիաներից՝ միլիոնավոր դրամներից: 5 նախարարությունների աշխատակիցների մի մասն արդեն կրճատվել է ու եթե նախկինում շաբաթ-կիրակի էին մենակ բետոն թափում, Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում երկուշաբթիից կիրակի են թափում, հացի փող չունեն: Փաշինյանը թող իրեն Զեւսի տեղ չդնի ու որոշի՝ ով պիտի քաղաքականությամբ զբաղվի, ով պիտի չզբաղվի, ում գնացքը գնացել է, ում գնացքը չի գնացել: Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ Փաշինյանի իշխանության գնացքը օր օրի իշխանության ու լեգիտիմության կանգառից հեռանում է: Ճտերին աշնանն են հաշվում, եթե ինքը այսպես շարունակի, արժանանալու է այն ճակատագրին, որն ի սկզբանե գրված է եղել այն քաղաքական գործիչների համար, որոնք տառապել են մեծամտությամբ եւ ոչ շրջահայացությամբ»: Ամբողջական հոդվածը` aravot.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am