«Ֆլեշ»-ը հատուցել է պետությանը պատճառած վնասը. դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Ֆլեշ» ընկերությունը հատուցել է պետությանը պատճառած 111 միլիոն 503 հազար 696 դրամ վնասը: Ինչպես ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարի ուսումնասիրվել էր հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ծրագիրն իրականացնելիս Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել Կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները: Ավելի կոնկրետ՝ չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման պարտականությունները: Բացի այդ պարզվել էր, որ 2015թ. Կառավարության որոշմամբ 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գին է սահմանվել 1 լիտրի համար 55 դրամ: Չնայած այդ հանգամանքին՝ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել էր էական վնաս՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104 միլիոն 871 հազար 558 դրամ ավելի սուբսիդիա: Ըստ դատախազության, արձանագրված առերևույթ խախտումների փաստով Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում: «Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ 2014թ-ին կառավարության որոշմամբ մեկ լիտր դիզվառելիքի սուբսիդիայի չափը սահմանվել է 88 դրամ: Սակայն մատակարար ընկերությունն առանց բավարար իրավական հիմքերի դիզվառելիքի 1 լիտրը մատակարարել է նախորդ տարի սահմանված 90 դրամ գնով՝ 2 դրամ թանկ, որը ևս փոխհատուցվել է պետության կողմից, ինչի հետևանքով պատճառվել է 6 միլիոն 632 հազար 138 դրամի վնաս: Այսինքն՝ 2014 և 2015 թվականներին ընկերության մոտ թողնվել է ընդհանուր 111 միլիոն 503 հազար 696 դրամ ավել սուբսիդիա, որը չի վերադարձվել պետական բյուջե: Քրեական գործով նախաքննության շրջանակներում մատակարար հանդիսացող «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից կատարված փոխանցմամբ ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 111 միլիոն 503 հազար 696 դրամ վնասը։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am