Խորհրդակցության մասնակցիների ցուցմունքներից միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում. Քոչարյանի փաստաբան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շարունակում է ծանոթանալ Մարտի 1-ի քրեական գործի 76 հատորներին և արդեն հասցրել է ծանոթանալ դրա շուրջ 40 տոկոսին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։ Նախաքննություն իրականացրած Հատուկ Քննչական ծառայությունը 76 հատորանոց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրամադրել էր 50 օր, որի ավարտը կլինի 15 օրից։ Պաշտպանական կողմը բողոքում էր տրամադրված քիչ ժամկետից և նույնիսկ բողոքարկեցին այդ որոշումը, սակայն ապարդյուն՝ նրանց բողոքը չբավարարվեց։ «Եթե մարդը իր բանուգործը թողնի մի կողմ ու սկսի ընթերցել մի գիրք, ուղղակի ընթերցել, մի օրում մեկը կավարտի՞։ Իսկ մեզ մեկ հատորի համար մեկ օր էլ չեն տրամադրել. 76 հատորի համար 50 օրացուցային օր։ Մեր իրավունքները սահմանափակել են»,-նշեց Ալումյանը։ Քրեական գործի նյութերին փաստաբանները այժմ ծանոթանում են դրվագ առ դրվագ՝ փետրվարի 23-ի խորհրդակցություն, Մարտի 1-ի առավոտյան դեպքեր և այլն։ Հետաքրքրվեցինք, թե մինչ այժմ ուսումնասիրած նյութերից ի՞նչ եզրակացության են եկել, ի՞նչ նոր մասեր են բացահայտել, Ալումյանը պատասխանեց. «Մենք բաներ ենք գտել, որոնք մեզ տալիս են լրացուցիչ ու բավականին ծանրակշիռ փաստարկներ, որոնք մենք կօգտագործենք»։ Փաստաբանը մատնանշեց փետրվարի 23-ի խորհրդակցության դրվագը և տեղեկացրեց, որ դրա մասնակիցներից միայն մեկի՝ Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում, որն էլ արվել է «ցուցմունք պաշտոնի դիմաց» սկզբունքով։ Նկատենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր և 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հետախուզության ոլորտում ձախողումից հետո պաշտոնանկ էր արվել։ Եվ դեկտեմբերին նա նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ինչն էլ ակնարկում է փաստաբան Ալումյանը։ «Ցուցմունքները նայում ենք՝ բոլորը անխտիր ասել են այն նույն բանը, ինչ ժամանակին մենք ասում էինք, բացառությամբ մեկ հոգու, որին դուք գիտեք և որը ցուցմունք պաշտոնի դիմաց գործարքի գնաց։ Բացի այդ ցուցմունքից, բոլոր մյուս ցուցմունքներն ուղղակիորեն հաստատում են այն, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք։ Դա մեզ համար նորություն էր։ Մարտի 1-ի առավոտվա հետ կապված որոշակի հստակեցումներ արեցինք»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա մասնավորեցրեց, նշելով, որ 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցության մասին իրենց նախկին պնդումները, որոնք, ըստ էության, հաստատվել են խորհրդակցության մասնակիցների ցուցմունքներով, վերաբերում էին պաշտպանության փոխնախարարների ու բարձրաստիճան սպաների կողմից ցուցարարներին միանալու մասին քաղաքական քննարկումներին։ «Խորհրդակցության մասնակիցներն էլ ասել են, որ խնդիրը հստակ դրվել է՝ բացառել բանակի մասնակցությունը այդ գործընթացներին, ասել են, որ նախագահը բարկացել է պաշտպանության նախարարի վրա ու հարցրել՝ ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը չկա, երբ բոլորը եկել են խորհրդակցության, իսկ պաշտպանության նախարարն էլ պատասխանել է, որ չգիտի Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրը։ Բոլորն էլ ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը բարկացել է պաշտպանության նախարարի վրա այն բանի համար, որ չգիտի՝ ուր են իր ենթակաները ու հանձնարարել է՝ այնպես անեն, որ Մանվել Գրիգորյանը դադարեցնի զինվորական կոչման հետ անհամատեղելի գործունեությունը, ասել է՝ թող ընտրի՝ կա՛մ մնում է Երկարապահում ու դուրս է գալիս բանակից, կա՛մ մնում է բանակում և երկրապահի հետ գործ չունեն։ Եվ ամենահստակը այն է, որը պնդում են խորհրդակցության բոլոր մասնակիցները՝ պարոն Քոչարյանն ասել է բացառել բանակի մասնակցությունը այդ իրադարձություններին։ Սա է, հիմա բոլորը դա հաստատում են», -ներկայացրեց Ալումյանը։ Փաստաբանը անհեթեթ համարեց այն պնդումները, թե այդ ժամանակների «գեներալիտետը», Քոչարյանի դեմ ցուցմունքներ են տվել։ Նա ասաց, որ Քոչարյանի դեմ միակ ցուցմունքը Արշակ Կարապետյանի ցուցմունքն է ու հավելեց. «Ընդ որում, Կարապետյանի ցուցմունքը միայն մեկ հատվածով են փորձում օգտագործել՝ իբրև թե պարոն Քոչարյանը ասել է՝ վաղվանից արտակարգ դրություն ենք մտցնում։ Բայց եթե Քոչարյանը այդպես էլ ասած լիներ, երևի հասկանում եք, որ հենց վաղը չէր մտցնելու արտակարգ դրություն։ Մնացած բոլոր տեսանկյուններից անգամ այդ ցուցմունքը հնարավոր չէ օգտագործել պարոն Քոչարյանի դեմ։ Բացի այդ, բոլորն ասում են, որ նման բան չի եղել»։ Նշենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Այժմ նա կալանավորված է։  

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am