Ընտանեկան, թե պետական ինստիտուտ

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ակտիվորեն քննարկվում է մամուլի էջերում։ Այդ առիթները տալիս է հենց ընտանիքը, գլխավորապես վարչապետի տիկինը, ով սկզբից համացանցում տեղադրում էր իր լոբի մաքրելու լուսանկարները, հետո գովազդում հայկական արտադրանքը, իսկ վերջին ամիսներին նա դարձել է պետական այցերի բաղկացուցիչ մասը, ուղեկցում է վարչապետին իր բոլոր պաշտոնական եւ աշխատանքային այցերի ընթացքում։ Աղմուկն ավելի մեծացավ նրա երկու հիմնադրամներին փոխանցած  գումարների եւ գումարատուների ցանկը հրապարակելուց հետո։ Աննա Հակոբյանը մարտահրավեր նետեց լրատվամիջոցներին՝ անձամբ հակադարձելով բրյուսելյան այցի մասին հրապարակումներին, նա խոսեց  անձնական հարցերի մասին, թե ինչպես է կարոտում ամուսնուն ու դրա համար է ուղեկցում նրան եւ այլն, եւ այլն․․․Երեկ հերթը վարչապետինն էր, նա  որոշեց արդարացնել տիկնոջ բացատրությունները «Երբ որ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն ինձ հետ է եղել, երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, հանրահավաքներում իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ» ,- փորձեց զգայարաններ շարժել վարչապետը շարժվելով առաջ․«Ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում, տեքստի վրա աշխատում էի, և ինձ համար շատ կարևոր է եղել, որ մենք սեղանի շուրջ նստած ենք եղել՝ իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Փորձել եմ նրանց զգացողությունները հասկանալ արցախյան հարցի, ընթացիկ իրավիճակների նրանց զգացողությունների մասին: Կարող է, որ աբսուրդ բան ասեմ, բայց շատ կարևոր բանակցություններից առաջ կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է»,- ասաց վարչապետը: Իհարկե, ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ Փաշինյանը ընտանիքին նվիրված ամուսին ու հայր չէ, ճիշտ հակառակն է տպավորվում վարչապետի ընտանիքից, բայց միթե դա չի նշանակում, որ պետք է սեփական կնոջն ու երեխաներին ներքաշել քաղաքական թեմաների մեջ՝ փորձելով նրանց շուրջ էմոցիոնալ ֆոն ստեղծել, նրանց դարձնել վահան՝ քողարկելով պետական միջոցների ու ինստիտուտների ստորադասումը ընտանեկանին։ Ոչ ոք չի ասում մի սիրեք ձեր ընտանիքը,  Եթե նույնիսկ ինքնաթիռն ու ուղղաթիռն ազատ են, եթե նույնիսկ ձեզ հասանելիք գիշերակացի սենյակում ամբողջ ընտանիքը կտեղավորվի, կա հարցի բարոյական կողմը՝հանրային ընկալումը, որն այս պարագայում բուռն է։ Վարչապետի ծառայողական ուղղաթիռի օգտագործման հարցին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այն ունի պարտադիր թռիչքային ժամեր. «Եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտադիր պետք է դատարկ բարձրանա, պտտվի, գա: Ուղղաթիռի տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, եթե չթռչի, այն կդառնա մետաղի ջարդոն, և կստացվի, որ մենք թանկարժեք պետական գույքը դարձրել ենք մետաղի ջարդոն»,- ասաց նա: Մինչդեռ մասնագետների հետ մեր զրույցից պարզեցինք, որ ամենեւին հարկավոր չէ երկու-երեք օրը մեկ ուղղաթիռը փորձարկել, այո մի քանի ամսվա կտրվածքով անհրաժեշտ է թռիչքներ կազմակերպել, բայց ոչ երբեք ամիսը մի քանի անգամվա կտրվածով։ Անի Սահակյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am