ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ով ներկայացնում էր երեք համանախագահներին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ներկայացուցիչներին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների մասին:
«Արմենպրես»-ին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեսպաններ Ուորլիքը և Կասպշիկը ողջունել են ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրը և կոչ արել կողմերին հարգել հրադադարը:
Ընդգծվել է կայուն հրադադարի հիման վրա քաղաքական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ անդամ երկրները համաձայնել են, որ իրադրության լարվածության նմանատիպ աճը խորապես մտահոգիչ է և հարկավոր է, որ խնդրի խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ-ն շարունակի խաղալ առանցքային դեր: Նշվել է, որ բոլոր անդամ պետությունները պետք է աջակցեն Մինսկի խմբին և նրա համանախագահներին:
«Համանախագահները հայտարարել են, որ առաջիկայում դեսպան Կասպշիկի հետ կայցելեն տարածաշրջան: Դեսպան Կասպշիկը կայցելի նաև ռազմական գործողությունների տուժած տարածքներ այն պահին, երբ իրավիճակը թույլ կտա»,- նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը