Երևանն օգնության է կանչում Պուտինին

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվայի և Երևանի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել: Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ «Նախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության հրատապ թեմաները: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ», - նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Ինչն ունի քննարկելու հայկական կողմը՝ Մոսկվայի հետ: Ըստ ամենայնի ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլև առավելապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հայկական կողմի նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանը որոշակի ճշգրտումներ է ձգտում անել ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ Մոսկվայի դերակատարության վերաբերյալ: Օրեր առաջ, հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցում անդրադարձավ՝ ղարաբաղյան կարգավորմանը՝ նշելով. «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը», - ասել է ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 9-ին տարածեց հայտարարություն, որտեղ հստակ նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին այս հարցում», - հավելել է Զախարովան: Ինչ էին ասում համանախագահները՝ ձևաչափի փոփոխություն չպետք է լինի, հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի սկզբունքների հիման վրա: Եթե պաշտոնական Երևանը «օգնություն» է ակնկալում Մոսկվայից, ապա, հազիվ թե ստանա: Միջնորդներն այս փուլում բանակցությունների շարունակականությունն են ապահովում՝ հստակ գծել են սահմանները, թե որտեղ պետք է մնան կողմերը: Հիմա, ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը, օգնություն է ակնկալում Պուտինից, զգալով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր կեցվածքով, այսպես ասած՝ թեքվում է Ադրբեջանի կողմը... Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am