ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշեց դռնփակ շարոունակել ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը։ Ընդ որում՝ նման միջնորդությամբ հանդես եկավ տուժող կողմը՝ վկաների հարցաքննության ավարտից հետո։ Տուժող կողմի հայտարարության համաձայն՝ դատական նիստի այս փուլը, որի ընթացքում պետք է քննվեն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված և դատարան ներկայացված տեսաձայնագրություններն ու գաղտնալսումները, պետք է անցկացվի դռնփակ. «Ներկայացված ձայնագրությունների վերաբերյալ կան արձանագրություններ, որ առնչվում են տուժողի և նրա մերձավորների մասնավոր կյանքին. Հարությունովը հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների, մասնավորապես` կնոջ և որդու հետ, ովքեր խոսել են տանից, և բնականաբար, չէին կարող կանխատեսել, որ հնարավոր է` գաղտնալսվեն: Այդ զրույցները վերաբերում են ինչպես նրանց անձնական կյանքին, այդպես էլ նրանց ընտանիքի արժանապատվությանը, հետևաբար` խնդրում ենք այս փուլը անցկացնել դռնփակ»,-նշեց Հարությունովի փաստաբան Բաբայանը` հավելելով, որ Հարությունովը ունի հիվանդություն, որը ևս չեն ցանկանում հայտնի դարձնել հանրությանը: Հաշվի առնելով, որ տուժողի հարցաքննության ժամանակ տրվող հարցերը վերաբերելու են նաև այս ապացույցներին, փաստաբանը միջնորդեց տուժողի հարցաքննության փուլը ևս անցկացնել դռնփակ: Մեղադրական կողմը միացավ տուժող կողմի միջնորդությանը` նշելով, որ դռնփակ անցկացնելը չի խախտի դատական նիստի հրապարակայնության սկզբունքը և կապահովի անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը: Աղբյուրը՝ pastinfo.am

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am