Պարկուճների կեղծումը փրկօղա՞կ․ ինչու գործ չի հարուցվում առնվազն 9 զոհի փաստով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, թե Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում: Վարչապետն ասաց, որ իրենք ասել են՝ սիրո և համերաշխության հեղափոխություն է եղել Հայաստանում, եւ եթե հաշվեհարդար իրականացնելու նպատակ ունենային, դա շատ կարճ ու կոնկրետ կանեին, դրա ժամանակը և հնարավորությունը կար: Հարցին՝ արդյոք մեկ այլ քրեական գործ էլ կհարուցվի Մարտի 1-ի 10 զոհերի բացահայտման առումով, քանի որ ներկայիս գործը վերաբերում է միայն սահմանադրական կարգի տապալմանը՝ Փաշինյանը պատասխանեց, որ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ քրեական գործը հարուցվել է: «Բայց հիմա տեսեք, թե մենք ինչ փաստի հետ գործ ունեք. առնվազն այն հայտարարությունների մակարդակով, որ արվել է Քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք հետեւյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն՝ այն պարկուճները, որոնք հաջորդ օրը քննչական մարմինների կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետեւ այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Որովհետեւ հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ուներ փոխել պարկուճները: Այո, հնարավոր է այդտեղ կար երկրորդ կոնտեքստը, որ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի հնարավոր ներգրավվածությունը գործընթացին, բայց կարող է լինել նաեւ վարկած, որը շատ մեծ հավանականություն ունի, որ նաեւ այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Սպանություն կատարած փամփուշտի գնդակի պարկուճային մասը եղել է տեղում: Եթե սա է վարկածը, դա նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանողները: Հետեւաբար, այն բոլոր մարդիկ, որոնք նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը, իրենք պետք է ներգրավվեն եւ պետք է ցուցմունքներ տան» ասել է նա եւ պարզաբանել՝ «երբ որ ես օգոստոսի 17-ին հայտարարում էի, որ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, նաեւ դա նկատի ունեի: Հիմա այդ մարդիկ պետք է գան ասեն, թե ինչու են պարկուճները փոխել: Բայց այդ մարդիկ, կարծես գալու եւ ասելու ցանկություն չունեն: Դա լավ չի, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ:Այս պահին մեր թիվ մեկ բարդությունն այն է, որ եթե այդ պարկուճը լիներ, կնույնականացվեր զենքի հետ, որով ենթադրենք որեւէ սպանություն տեղի է ունեցել, եւ մենք կիմանայինք, թե ով է կրակել այդ զենքից: Մենք կոնկրետ կբացահայտեինք հեղինակին»,– ասաց Փաշինյանը: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանեւրել եւ ամեն ինչ փորձել բարդել նախկինների վրա, բայց առանց փաստերի, առանց հիմնավորման։ Հիշեցնենք, որ այսպես կոչված պարկուճները կեղծելու գործով մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ, նրանք որպես մեղադրյալ են ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար: Սակայն Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ հանձնարարություն չի տվել ոստիկանության փորձագետին, քննիչներին։ Նշենք, որ մարտյան իրադարձությունների նախաքննության ընթացքում պարզվել է, որ 10 զոհերից 3-ի մահը հաստատված հանգամանքներով վրա է հասել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից արձակված գնդակներով, 1-ը պայթյունի արդյունքում, մեկն էլ բութ գործիքի արդյունքում։ Այսինքն՝ 10-ից 5-ի դեպքում պարկուճները բացառվեցին, որևէ կապ դրանք պարկուճների հետ չէին կարող ունենալ։ Հրազենային վնասվածք ստացել է 5 անձ, որից 2-ը միջանցիկ հրազենային վնասվածքներ են, այսինքն՝ գնդակը չի հայտնաբերվել, և այն կրակող զենքի հետ հնարավոր չէ համեմատել։ Այսինքն՝ 2 մարդու մահվան հանգամանքն էլ պարկուճի հետ չի կարող կապվել, որովհետև առանց գնդակի՝ միայն պարկուճով ոչինչ չես կարող որոշել։ Երկու հոգին մահացել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված գնդակից։ Այսինքն՝ այս 2-ն էլ բացառվեցին։ Մնաց մեկ գնդակ։ Հետեւաբար , պարոն վարչապետ գործ հարուցեք 9 դեպքով եւ թող մեկի դեպքում էլ ձեր ասած պարկուճները փոխած լինեն։ Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am