Հնաբնակները «հեռանում են գեղեցիկ». Ի՞նչն էր պատճառը

Նախկին խորհրդային տարածքում, այսօր տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն: Շատերի համար անսպասելի, հրաժարականի որոշում կայացրեց Ղազախստանի վետերան նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա հանդես եկավ հատուկ տեսաուղերձով՝ նշելով. «Հարգելի հայրենակիցներ, այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար որոշում նախագահի պաշտոնն ազատելու մասին»: Նազարբաևը հետխորհրդային աշխարհում ամենաերկարակյաց ղեկավարն է: Նա Ղազախստանի ղեկավարումը ստանձնել է 1990թ. ապրիլին՝ նախ որպես հանրապետության կոմկուսի առաջին քարտուղար, ապա՝ Ղազախական խորհրդային սոցիալիստական հանրապետության նախագահ, իսկ ԽՍՀՄ փլուզումից և Ղազախստանի անկախության հռչակումից ի վեր դարձել է այդ հսկայական ասիական երկրի նախագահը: Մինչ բարձրագույն պաշտոնը զբաղեցնելը, Նազարբաևը Ղազախստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության վարչապետն էր (Նախարարների խորհրդի նախագահը): «Այս տարի լրանում է Ղազախստանում իմ ղեկավարության 30 տարին», - ուղերձում նշեց Նազարբաևը: Նազարբաևը, սակայն, չի հեռանում քաղաքականությունից, ավելին՝ նա, կարծես, կարող է շարունակել ղեկավարումն այլ ձևաչափով: Բանն այն է, որ Նազարբաևը կմնա Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահ և «Նուր Օտան» կուսակցության առաջնորդ: Բացի այդ, Նազարբաևն ի պաշտոն է կրում է «Ազգի առաջնորդի» տիտղոսը: Ղազախստանի սահմանադրության համաձայն, նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նրա լիազորությունները ստանձնում է Սենատի նախագահը, հիմա այդ պաշտոնում Կասիմ-ժոմարտ Տոկաևն է: Եթե Սենատի ղեկավարը չի կարող ստանձնել այդ լիազորությունները, դրանք ստանձնում է խորհրդարանի մյուս պալատի՝ Մաժիլիսի ղեկավարը: Այսօր Մաժիլիսի նախագահը Նուրլան Նիգմատուլինն է: Եթե նա էլ ինչ-ինչ հանգամանքների բերումով չի կարող կատարել նախագահի լիազորություններն, ապա դրանք ստանձնում է վարչապետը: Այսօր կառավարության ղեկավարը Ասկար Մամինն է: Սահմանադրությունն այդ երեք հնարավորություններն է տալիս, բայց արդեն հայտնի է, թե դրանցից որ մեկն է նախընտրել Նազարբաևը: Տեսաուղերձում նա հայտնել է, որ Սենատի նախագահ Տոկաևը կատարելու նախագահական լիազորությունները: Նախագահական անցած ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել 2015-ին: Այն ժամանակ Նազարբաևի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 98 տոկոսը: Հաջորդ ընտրությունները նշանակված են 2020-ին: Նազարբաևի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի՝ Տոկաևը կնախագահի մինչև հաջորդ հերթական ընտրությունները: Այս տարվա հուլիսին Նազարբաևը կդառնա 79 տարեկան: Վերլուծաբանների համոզմամբ, «Ազգի լիդերի» տիտղոսը նրան ընձեռել է գործնականում եթե ոչ ցմահ ղեկավարելու, ապա առնվազն Ղազախստանի քաղաքականության վրա մեծագույն ազդեցություն ունենալու հնարավորություն: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականի մասին: Նազարբաևը հայտարարել է, որ կառավարության աշխատանքը դրական արդյունք չի ապահովել կառուցվածքային բարեփոխումների և տնտեսական զարգացման ոլորտներում: Փետրվարի 21-ին Ղազախստանում հետաքրքիր իրադարձություններ էին ծավալվել: Ղազախստանի նախագահի կայքում նախ տեղադրվեց Նուրսուլթան Նազարբաեւի տեսաուղերձը, որում նա հանդես եկավ կառավարության հասցեին կոշտ քննադատությամբ: Նազարբաեւի խոսքով՝ վարչապետ Բակիտժան Սագինթաեւի կառավարությանը չի հաջողվել լուծել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, որ այն «չգիտի աշխատել բնակչության հետ» եւ, իր կարծիքով, պետք է հրաժարական տա: Դրանից մոտ մեկ ժամ անց հայտնի դարձավ, որ Նազարբաեւն ընդունել է կառավարության հրաժարականը եւ հանձնարարել է կատարել պարտականությունները մինչեւ երկրի կառավարության նոր կազմի հաստատումը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը: Ղազախստանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ կառավարությունը ոչ թե հրաժարական է տալիս, այլ, ըստ էության, ազատվում աշխատանքից: Նազարբաեւը կառավարությունից դժգոհել էր նաեւ հունվարի 30-ին՝ կառավարության ընդլայնված նիստի ընթացքում: Այն ժամանակ Նազարբաեւը եւս կոշտ քննադատության էր արժանացրել Սագինթաեւի կառավարությանը եւ Ազգային բանկը, որոնք, ըստ նրա, չեն համաձայնեցում իրենց գործողությունները միմյանց հետ, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Ապա, կառավարության հրաժարականի անհրաժեշտությունը հաստատվեց փետրվարի 4-ին: Այդ գիշեր Աստանայի ժամանակավոր կացարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվեցին նույն ընտանիքի 5 անչափահաս աղջիկներ: Ծնողներն այդ ընթացքում գիշերային հերթափոխի էին: Այդ միջադեպից հետո մի քանի քաղաքներում բազմազավակ մայրերը բողոքի ցույցեր անցկացրեցին՝ կյանքի որակը բարձրացնելու պահանջով: Ըստ նրանց՝ եթե չլիներ գիշերային հերթափոխով աշխատելու անհրաժեշտություն՝ ողբերգությունը տեղի չէր ունենա: Բացի դրանից Ղազախստանի մի քանի շրջաններում եւս ընթանում են բողոքի ցույցեր՝ աշխատատեղերի ստեղծման եւ աշխատավարձի բարձրացման պահանջով: Թերեւս, հենց սոցիալական բողոքի առկայությունն էր պատճառը որ Նազարբաեւն իր տեսաուղերձում խոսելով կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին՝ մատնանշում էր հիմնականում սոցիալական ոլորտի բացթողումները: Հարկ է նշել նաեւ, որ դրան զուգահեռ նա հատուկ ուշադրություն էր դարձնում, որ ինքը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, սակայն կառավարության թերի աշխատանքի պատճառով դրանց իրականացումը դանդաղել է: «Երկու տարի առաջ մենք կատարեցինք սահմանադրական բարեփոխումներ, եւ կառավարությունն ու մարզպետները ստացան անհրաժեշտ բոլոր լիազորություններն ու անկախությունը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ պատասխանատվություն ստանձնելու համար», - ասել էր Նազարբաեւը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հատկացվել են, սակայն ծրագրային աշխատանք այդպես էլ չի կատարվել, ինչի արդյունքում էլ նվազել են բնակչության եկամուտները: Սակայն փորձագետների կարծիքով Նազարբաեւի քայլը՝ հերթական նախագահական ընտրություններից առաջ, որոնք կայանալու են 2020թ, խորամանկ քայլ են: Այսինքն, կառավարության հրաժարականն ավելի շատ քաղաքական-քարոզչական քայլ է՝ «բարի թագավոր, վատ պաշտոնյաներ» շարքից: Այնպես որ, սոցիալական սակավաթիվ բողոքները հազիվ թե իրական պատճառ դառնային: Ինչևէ, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը: «Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները: Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում», ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում: Նախկին խորհրդային հանրապետություններում, կարծես, սկսվել է սերնդափոխության փուլ: Իհարկե, բոլոր հանրապետությունները քաղաքական, տնտեսական առումով անհամեմատելի են, նրանք բոլորը խիստ տարբեր են, սակայն մի բանում, նրանք թերևս, նմանություն ունեին՝ առաջնորդների «մշտաբնակ» լինելով, անփոխարինելիության գործոնով, որը կամաց-կամաց փլվում է: Առաջնորդներից ոմանք գուցե ավելի երկար դիմադրեն, ու մի փոքր էլ շարունակեն իշխանավարել: Ոմանք, գուցե, ավելի հեռատես են ու «գեղեցիկ են հեռանում»: Ո՞վ է հաջորդը՝ Պուտի՞նը, Լուկաշենկո՞ն, թե՞ Ալիևը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am