Թուրքիան`քաղաքացիական պատերազմի մեջ
Ազգայնական՝ «Թուրքիայի ազգային կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ երկիրը սիրիական սցենարով ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ, և իշխանություններին կոչ է արել ավելի խիստ գործել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների հետ, հայտնում է Novosti-ն: «Եթե զոհերը չդադարեն և վատ լուրեր գան համարյա բոլոր շրջաններից, ապա Թուրքիան կներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ՝ նման սիրիականին: Իրադարձություններն ընթանում են այդ ուղղությամբ: Պարոն վարչապետ, ահա Ձեզ իմ խորհուրդը. դիմեք մեր քաղաքացիներին, որոնք ապրում են Նուսայբինում և մյուս շրջաններում, որտեղ շարունակվում են օպերացիաները: Նրանց 3 օր տվեք տարհանման համար և նրանց տեղափոխեք անվտանգ տեղ: Դրանից հետո Նուսայբինը հողին հավասարեցրեք և ոչ ոքի կենդանի մի թողեք: Թույլ մի տվեք հետագայում էլ հեղեղել մեր տառապյալների արյունը»,- ասել է նա:
