Կառավարությունը փոխում է գործելակերպը

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիզենցիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ, Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

«Մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է, որ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր ու, որի հետևանքով առաջանում են խնդիրներ. մարդիկ, ժարգոնով ասած, տոկոսի տակ են ընկնում: ՀՀ օրենսդրությամբ կա հնարավորություն, առանց լիցենզավորման, նման օրինական ծառայություն մատուցվի:Մենք Կենտրոնական բանկի հետ շատ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է անենք պետական ծրագրեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով  ասաց, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ «Այս պահին աշխատում ենք ԿԳՆ-ի հետ, վերապատրաստում են անցել բավականին մեծ թվով դասատուներ դպրոցների, ամբողջ քանակը դասատուների մոտ 12 հազար է Իմ առաջարկն այն է, որ շատ խիստ պատժվեն առանց լիցենզավորման գործունեություն ծավալնողները։Որովհետև 50 հազար դրամը շատ ավելի քիչ գումար է։ Կան արդեն հարուցված քրեական գործեր՝ ոչ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։ 50 հազարը ես չեմ կարծում, որ բավարար կանխարգելիչ միջոց է», - ասաց ԿԲ նախագահը։ Հարցին միջամտեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մի բան հարցնեմ էլի, եթե մենք բուն գործունեության հետ խնդիր չունենք, գովազդի հետ կապված ինչո՞ւ ենք խնդիր առաջացնում, գուցե, գործունեությունը արգելենք ու դրա համար սահմանենք վարչական պատասխանատվություն։ Սա եղավ էն կուրսայինների պատմությունը՝ բուն ֆունկցիայի հետ պրոբլեմ չունենք, բայց գովազդը արգելում ենք», - ասաց Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պետք է գործունեությունը արգելել ու այդ արգելքին չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել անձանց։ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, ի վերջո, նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ։ «Գրավոր տեքստում գրված է, որ բացասական եզրակացություն պետք է տալ, բայց ձեր բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց. «Հիմա կո՞ղմ եք, թե՞ դեմ եք»։ «Կողմ ենք, պարոն վարչապետ», - ասաց Ջավադյանը։ «Համոզվա՞ծ եք, որ կողմ եք», - կատակեց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց՝ պաշտոնապես ասում է՝ այն, որ որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի։ «Այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը», - ասաց ՀՀ վարչապետը։ Այսպիսով՝ երկար քննարկումից հետո կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am