Կան դեպքեր, երբ մարդը և՛ անբարոյական է, և՛ ստախոս.Վահան Շիրխանյանն այդ դեպքերից է

Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ, հանդիպում են անբարոյականներ և ստախոսներ։ Կան դեպքեր, երբ մարդը և՛ անբարոյական է, և՛ ստախոս։ Վահան Շիրխանյանն այդ դեպքերից է։ Շիրխանյանն անբարոյական ստախոս է։ Սա հաջողացրել էր քծնանքի ու մուտիլովկաների միջոցով դառնալ ռազմական ոլորտի ղեկավար կազմի անդամ։ Շիրխանյանը երբևէ որևէ ռազմագործողության չի մասնակցել։ Նա հիմնականում զբաղված է եղել արցախյան պատերազմի ժամանակ մատակարարումների միջոցով սեփական կապիտալի նախնական կուտակմամբ։ Հիմա Շիրխանյանը քաղաքական մարմնավաճառ է դարձել։ Զբաղված է ստերով ու անբարո քայլերով՝ որպես գործիք օգտագործելով Վազգեն Սարգսյանին ու որպես թիրախ ընտրելով Ռոբերտ Քոչարյանին։ Դժվար է ասել, թե արդյոք Վ. Շիրխանյանին օգտագործում և ուղղորդո՞ւմ են, թե՞ ինքն է իրեն առաջարկում որպես օգտագործվող և ուղղորդվող։ Տվյալ դեպքում, սակայն, դա էական չէ։ Էականն այն է, որ նա լկտի ստեր է տարածում և իրեն պահում Երևանյան լճին հարակից տարածքում վխտացող ամենաէժանագին մարմնավաճառների պես։ Հետաքրքրականն այն է, որ այդ մարմնավաճառի շաղ տված «մտքերը» տարածվել է շատ կոնկրետ լրատվամիջոցներով ու հասկանալի նպատակներով «ռասկրուտկա արվել»։ Դե էլ որտեղ, եթե ոչ «1in.am»–ում պետք է հայտնվեր Շիրխանյանի նամակը. ինչպես փողոցային մարմնավաճառներն են իրենց մշտական կանգնելու տեղն ունենում, այնպես էլ քաղաքական մարմնավաճառների տեղը հազար կաշի ու տեր փոխած սույն լրատվամիջոցն է։ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Շիրխանյանը մի շարք «փաստեր» ու գնահատականներ է ներկայացրել, որոնց կապակցությամբ առաջանում են հարցադրումներ ու գնահատականներ, բայց այդ հարցադրումները և գնահատականները մենք կներկայացնենք հանրության, այլ ոչ թե «ծեր աղվես» ու մարած աբլիգացիա Շիրխանյանի համար։ 1. Աչք է ծակում այն հանգամանքը, որ Շիրխանյանի բաց նամակում ներկայացված բոլոր իրադարձությունների միակ վկան կա՛մ ինքն է, կա՛մ Վազգեն Սարգսյանը։ Նա հղումներ է անում սպանված Վազգենի, իբր, բանավոր խոսքերին՝ վերջինիս փաստացի օգտագործելով որպես իր քստմնելի պահվածքի գործիք։ Իսկ դա սուտասանությունից բացի՝ նաև անբարոյականություն է։ Պատի տակի խոսակցություն տարածող կանաչավաճառի պես Շիրխանյանն ինչ–որ պատմություններ է հորինում ու իր գարշահոտությամբ լցնում տեղեկատվական դաշտը, որի համար եթե ջահել լիներ, ապա արժանի կլիներ շառաչուն ապտակի, բայց քանի որ տարիքն առած ու հոգնած աբլիգացիա է, ուստի պետք է թողնել, որ ինքն իր թույնի մեջ տապակվի։ 2. Շիրխանյանը Քոչարյանին մեղադրում է Հայաստանի ու Արցախի հարցում, իբր, հակահայկական քաղաքականություն վարելու և, իբր, Մեղրին Լաչինի հետ փոխանակելու նպատակի համար։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե Քոչարյանն այդքան վատ բան էր ուզում անել, ապա ինչո՞ւ Հեյդար Ալիևը չհամաձայնեց։ 3. Եթե Շիրխանյանը խոսում է 1998–ի, իբր, ընտրակեղծիքներից, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ 1996–ի նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում 98–ը եղավ միակ նախագահական ընտրությունը, որից հետո երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն (տվյալ դեպքում՝ Կարեն Դեմիրճյանը) ո՛չ հետընտրական բողոքի հանրահավաքներ կազմակերպեց, ո՛չ դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրակեղծիքների դեմ հայց ներկայացնելով։ 1996–ին Վազգեն Մանուկյանը և՛ հետընտրական հանրահավաքներ է կազմակերպել, և՛ ՍԴ դիմել, 2003–ին Ստեփան Դեմիրճյանը և՛ հանրահավաքներ է կազմակերպել, և՛ ՍԴ դիմել, 2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանը և՛ հետընտրական փողոցային գործողությունների է գնացել, և՛ ՍԴ դիմել, 2013–ին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես նախագահական ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, գնացել է հետընտրական հանրահավաքներ կազմակերպելու և ՍԴ դիմելու ճանապարհով։ Կրկնենք՝ միայն 1998–ին չի եղել բողոք փողոցում ու ՍԴ–ում։ Շիրխանյանը հասկանո՞ւմ է, որ խոսելով 98–ի, իբր, ընտրակեղծիքներից ու շոշափելով Վազգեն Սարգսյանի անունը՝ կամա թե ակամա դրա իրագործման մեջ մեղադրում է նույն Վազգեն Սարգսյանին ու նաև իրեն, քանզի եթե իմացել է այդ մասին ու մինչև երեկ չէ առաջին օրը լռել է, ապա առնվազն իմացածը չհայտնելու համար պետք է դատվի։ Եթե Շիրխանյանը խոսում է 98–ի, իբր, ընտրակեղծիքներից, ապա ինչպե՞ս է համաձայնել Քոչարյանի նախագահության շրջանում բարձր պաշտոններ զբաղեցնել։ Շիրխանյանն այլ մեղադրանքներ էլ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին, սակայն կրկին զարմանալի է, որ այդ մասին նա առնվազն երկու տասնամյակ լռել է։ Եթե եղել է հանցանք, իսկ նա լռել է, ապա հանցակից է։ Իսկ եթե նման բան չի եղել, բայց նա գրում է, ապա ստախոս է։ Անբարոյական ստախոս։ 4. Շիրխանյանն իր նամակում նկարագրում է տեսարաններ ու շաղ տալիս պատմություններ, որոնք ավելի շատ ցույց են տալիս, որ նա շարքային «աբիժնիկ» է, այլ ոչ թե նորաթուխ նամակագիր։ Իսկ «աբիժնիկ» է դարձել Շիրխանյանը Քոչարյանից այն պարզ պատճառով, որ վերջինս շատ կոպիտ ձևով է Շիրխանյանին ու նրա թիմակիցներին դուրս շպրտել պետական համակարգից։ Իսկ դրա առիթը հենց իրենք էին տվել։ Քանզի Շիրխանյանենք 1999–ի հոկտեմբերի 27–ին, Վազգեն Սարգսյանի դիակը դեռ չսառած, արդեն պաշտոններ էին բաժանում իրար մեջ ու Շիրխանյանին էլ տեսնում էին վարչապետի պաշտոնում։ Քոչարյանն իր գրքում որոշ մանրամասներ է ներկայացրել այդ անասունների վարքագծի ու դրանց հանդեպ իր իրականացրած քայլերի մասին։ Ու եղել են բազմաթիվ վկաներ ինչպես ԱԺ շենքում, այնպես էլ ՊՆ–ում տեղի ունեցած իրադարձությունների ու դավադիրների «փչացման» ժամանակ։ Վկաները տեսել են, թե ինչպես են Քոչարյանի բացակայությամբ Շիրխանյանն ու նրա թայֆան բլբուլ կտրել, իսկ նրա ներկայությամբ նույն այդ մարդիկ «տուզիկացել» են և լեզուները մտցրել իրենց քամակները։ Շիրխանյանի նամակում, ըստ այդմ, բացի անբարոյականից ու ստախոսից, նաև «աբիժնիկն» է խոսում։ Նա 1999–ին ուզում էր Վազգենի դիակի վրա առևտուր անել։ Առևտուրը չստացվեց, ու նա մինչև հիմա չի մոռացել։ Տեղին է հիշեցնելը, որ երբ հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունից հետո վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Շիրխանյանը կրկին մուտիլովկաներով էր զբաղված ու Քոչարյան–Սարգսյան տիրույթում հակադրություն ստեղծելու գլխավոր դերակատարն էր։ Շիրխանյանն ուզում էր արդեն Արամի ձեռքերով հաջողացնել իր պաշտոնի բարձրացումը, բայց, ինչպես միշտ, չկարողացավ ու, ինչպես միշտ, առաջինը ծախեց և ուրացավ իր շեֆին, ինչպես որ Վազգեն Սարգսյանին էր ուրացել ու փորձում էր նրա սպանությունն օգտագործել պաշտոնեական առաջընթացի նպատակով։ Ի դեպ, երբ 2000թ. մայիսին Ռ. Քոչարյան–Ա. Սարգսյան հակադրությունն ավարտվեց Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացնելով, Վահան Շիրխանյանը, հեռացման հրամանագրի թանաքը դեռ չչորացած, ԱԺ–ում հայտարարեց, որ ճիշտ է համարում Քոչարյանի որոշումը և «քցեց» Արամ Սարգսյանին։ Դա տեղի ունեցավ ամբողջ հասարակության աչքի առաջ և նողկանք առաջացրեց բոլորի, այդ թվում՝ Քոչարյանենց մոտ, քանզի զզվելի էր տեսնելը, թե ինչպես էր հակաքոչարյանական մուտիլովչիկը պարտված խաղից հետո քծնում նույն Քոչարյանին։ Ահա այսպիսի անբարոյական ու ստախոս կերպար է Վահան Շիրխանյանը։ Հայկ Ուսունց  7or.am 

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am