Փաշինյանը «կռուտիտների» եւ անձի երկվության արանքում

Իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք պարզապես ապշեցնող են եւ մեզ կանգնեցնում են իր անձի նկատմամբ երկվության փաստի առջեւ: Օրինակ նախկին իշխանությունների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի մասին հարցադրումներին Փաշինյանը շատ կոշտ է արձագանքել, անծանոթ ունկնդիրը կարող է մտածել, թե Փաշինյանը իսկապես անտեղյակ է քաղաքական հետապնդումներից եւ,որ նախկինների հետ հաշվեհարդարի գործընթացը սկսել ու առաջ են տանում չար ու չբարեփոխված դատարանները: Սակայն անցած տասը ամիսների ընթացքում Փաշինյանի հայտարարություններն ու առավել եւս այս իշխանական օղակների գործողությունը բոլորովին հակառակի մասին են փաստել, ՀՔԾ-ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումն ու դատավորներին հրահանգներն էլ վառ ապացույց; Ի պատասխանտ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, թե երկրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդումը «քաղաքական հաշվեհարդար» է, Փաշինյանը հայտարարել է. «Դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության մասին, որը սիրո եւ համերաշխության, հեղափոխության կառավարությունն է: Եթե հաշվեհարդարով լիներ, դրա հնարավորությունն ու ժամանակն էլ կար, այնպես որ, որեւէ մեկի որեւէ գործողություն մի դիտարկեք որպես անձնական զգացում կամ ընկալում: Նման մեկնաբանությունները դրանց հեղինակներին խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել: Այս գործի վերաբերյալ շատ մեկնաբանություններ չանեմ, որպեսզի չդիտարկվի որպես ուղղորդում»: Ընդունենք, որ Փաշինյանը ճիշտ է ասում եւ իսկապես Քոչարյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հաշվեհարդար չէ, բայց ի վերջո ինչի համար նստած Ռոբերտ Քոչարյանը, եթե մինչ օրս տասը զոհերի մահվան հանգամանքներով որեւէ գործ հարուցված չէ ու ինչպես երկրորդ նախագահի պաշտպաններն են պնդում՝ չի էլ կարող հարուցվել Քոչարյանի նկատմամբ: Մեկ ուրիշ դրվագով նույնպես Փաշինյանը փորձում է իր ամենասիրելի <<կռուտիտի>> գործով զբաղվել: Նա ասում է, թե ինքը տեղյակ չէ քաղաքային իշխանության գործերից, մասնավորապես, թե ում սրճարաններն են ապամոնտաժում եւ արդյոք նույն ճակատագրին կարժանանան Փաշինյանի սիրելի Սամվել Ալեքսանյանի, կամ ասենք Արարատ Զուրաբյանի, Թոխմախի Մհերի եւ այլոց սրճարանները: «Եկեք բացառենք նման մոտեցումները: Ինձ համար տարբերություն չկա, թե ում է պատկանում սրճարանը: Անգամ եթե այդ սրճարաններից մեկը բարեկամինս լիներ, վերաբերմունքս չէր փոխվի»,-ասում է նա ու հաջորդ պահին մտնում դետալիզացված քննարկման մեջ: «Դա իրավական ձեւակերպումների խնդիր է: Ինձ հայտնի է, որ սրճարանների մի մասի դեպքում հնարավորություն կար պայմանագիրը լուծել միակողմանի: Այլ դեպքերում էլ դատարան են դիմել տնտեսվարողները», ապա հրապարակ է բարձրանում հեղափոխական Փաշինյանը ու մուննաթ գալիս,թե էդ ինչի չեք ասում, ոնց է ստացվել, որ Օպերայի տարածքում ամսեկան 90 հազարով են վարձակալել, ինչի չեք ասում բերեք հաշվարկենք պետությանը հասցված վնասն ու ասենք բերեն բյուջե: Առավել ծիծաղելի էր <<կռուտիտ>> լինում Սերժ Սարգսյանի դեմ անձամբ իր կողմից արված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ: Երբ իրեն հիշեցրեցին, որ այդպես էլ չհասկացանք ովքեր են ճամպրուկներով փող տարել Բաղրամյան 26, որքան են տարել, ում են տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչու դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում: Գործարարները իրենց կամքո՞վ են տվել, թե պարտադրանք է եղել: Մի խոսքով՝ իրավական ցանկացած երկրում պետության առաջին դեմքի այդ այդ հայտարարությանը կհաջորդեր քրեական գործի հարուցումը, բայց մեզ մոտ ամիսներ են անցել. <<Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի>> ,-այսօր հետ է վերցնում իր խոսքերը նա ու հասկանալով ակնարկը արդարանում նաեւ.<<Այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի, ու այդ հարցն ինձ է ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ով չնստի: Սա շատ կարեւոր նրբություն է: Քրեական գործեր կան, որ պետք է քննվեն. Եթե պետք է ինչ-որ մեկը նստի՝ կնստի, եթե պետք է ինչ-որ մեկը պետք է չնստի՝ չի նստի»: Կարծում ենք՝ ամեն ինչ ասված է, Փաշինյանը որտեղ պետք է ձեւանում է, թե ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, բայց երբ մտնում է ազարտի մեջ, բացահայտում է երեւույթը ողջ խորությամբ՝ ապացուցելով, որ ինքն անձամբ է որոշում ում եւ ինչպես հետապնդել: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am