Ով է որպես բանաստեղծ ավելի լավը՝ Նիկո՞լը, թե՞ Թուրքմենբաշին/տեսանյութ/

Հնուց եկած քաղաքական բանաձևի համաձայն՝ ամբոխին պետք են հաց և տեսարան։ Եթե հացը չի հաջողվում ապահովել, ապա տեսարանների քանակն ու դոզանավելացվում է։ Նիկոլ Փաշինյանն ընտրել է այս տարբերակը։ Տեսարաններ նա ապահովում է ոչ միայն «Ոչխարը յոնջա ուտում ա՞, ուռում ա՞» ոճի ռեալիթի շոուներով, ոչ միայն ֆեյսբուքյան «լայվերով»ու էժանագին ներկայացումներով, այլ նաև բանաստեղծություններով։ Երկրի ղեկավարը կարող է նաև բանաստեղծ լինել։ Կամ հակառակը։ Ընդ որում՝ մեկի որակը, որպես կանոն, համապատասխանում է մյուսի որակին։ Բանաստեղծությունն ուղեկցում է Փաշինյանին նրա պոպուլիստական ու ամբոխահաճո քաղաքական գործունեության ողջ ընթացքում։ Փաշինյանը սիրում է ինչպես գրել բանաստեղծություն, այնպես էլ արտասանել դրանք։ Վերջին անգամ նա դա արեց Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցից ստացած, իր իսկ խոսքերով, ծանր տպավորությունների ազդեցության տակ։ Փաստորեն, երկրի վարչապետը ծանր տպավորությունների ազդեցության տակ ոչ թե որոշումներ է կայացնում, որպեսզի այդ տպավորությունները ծնող պատճառները վերանան, այլ ... բանաստեղծություն է գրում։ Ընդ որում՝ շատ ցածրակարգ։ Բայց դե, Նիկոլին կարելի է հասկանալ։ Նա փորձած թանից է օգտվում, համ էլ շատ լավ է ճանաչում իր ընտրազանգվածին՝ հնդակական սերիալները «Նիկոլի սերիալով» փոխարինած 45 տարեկանից բարձր կանանց ու անորոշ զբաղմունքի տեր տղամարդկանց։ Նիկոլը բանաստեղծություն էր գրել ու արտասանում էր նախորդ տարի, երբ Գյումրիից ոտքով գալիս էր Երևան։ Խոսքն «Իմ քայլի» մասին է։ Բացի այդ, նա արտասանում էր նաև «տռասի»վրա՝ արագաչափերը «սկոչով» փակելով և Սաշիկի անունն օգտագործելով։ Նիկոլը դեմագոգիկ ձևով զգացմունքներ էր խլում, որպեսզի հետո հայտարարեր, որ արագաչափերը պետք է ավելանան։ Ինչևէ։ Ի դեպ, Փաշինյանը երկրի ղեկավարի կարգավիճակում իր «պոետիկ» վարքագծով օրիգինալ չէ։ Բանաստեղծություններ գրելու մեծ սիրահար է նաև «ժողովրդի նախագահ» աշխատող Թուրքմենստանի առաջնորդը՝ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը՝ Թուրքմենբաշին։ Նա այս տարվա սկզբին բանաստեղծություն էր գրել իր «Ռովաչ» անունով ձիու մասին (փաստորեն, այնտեղի «Չալոն» «Ռովաչն» է) ու արտասանել այն կառավարության նիստից առաջ (Նիկոլը նման բաներ չի անում, բայց ամեն ինչ դեռ առջևում է)։ Մի խոսքով, հետխորհրդային տարածքում Նիկոլն ու Ղուրբանղուլին են բանաստեղծ ղեկավարներ աշխատում։ Թե ով է որպես բանաստեղծ ավելի լավը՝ Նիկո՞լը, թե՞ Թուրքմենբաշին, արդեն ճաշակի ու դաստիարակության խնդիր է։ Բաց է մնում միայն այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել բանաստեղծություններով ու էժանագին տեսարաններով։ Թուրքմենստանը բնական ռեսուրսներ ունի նավթի ու գազի տեսքով և դեռ կարող է որոշ ժամանակ իրեն թույլ տալ Ղուրբանղուլիի պես առաջնորդ պահել։ Հայաստանը նման շռայլության հնարավորություն չունի։ Մեր պետության արտաքին ու ներքին մարտահրավերները Նիկոլ Փաշինյանի համար շա՜տ ծանր բեռ են։ Պետության ղեկավարի հագուստը շա՜տ մեծ է նրա վրայով։ Մի բան է դատարկաբանությամբ զբաղվելը, դեմագոգիկ ու պոպուլիստական ելույթներ ունենալը, շուլուխ անելը, արագաչափերի տեսախցիկները փակելը, ցածրակարգ բանաստեղծություն գրելը, ոչխարների թեմայով դիսերտացիա պաշտպանելը, բայց լրիվ այլ՝ պետական կառավարումը։ Հպարտ քաղաքացին ինքն իրեն պետք է հարց տա՝ պոեզիան կփոխարինի՞ հացին։ 7or.am

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am