Ես հույս ունեմ, որ ԵԽԽՎ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից կփոխվի սահմանային լարվածության իրավիճակը, բայց արդեն ակնհյատ է, որ, Ադրբեջանն ունի հստակ որոշում՝ գնալ ղարաբաղյան խնդրի լուծմանը ռազմական ճանապարհով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 12:00-ից հաստատված կրակի հարաբերական դադարեցումը՝ պայմանավորված բանակցությունների հետ:
Պատգամավորի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմավարական գործողությունները նաև միջազգային հարության լռությանն գինն է:
«Երբ Ալիևն ամեն ամիս կատարում էր հերթական սպառազինության ֆոտոսեսիան՝ արհամարհելով միջազգային բոլոր պայմանագրերը, որին հաջորդում էր համանախագահների լղոզած հայտարարությունները, ապա դրա հետևանքը լինելու էր այս իրավիճակը: Այն, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել, դա ևս փաստել է ադրբեջանական Haqqin.az-ը, հաստատել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Այսինքն, նրանք չեն էլ թաքցնում, որ եղել են նախահարձակ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված էր, որ քանի որ իրենց չի բավականացանում Մինսկի խմբի համանախագահների խաղաղ բանակցային ընթացքի լուծումը, իրենք հարձակում են գործել»,-ասաց ԲՀԿ նախագահը:
Զոհրաբյանի խոսքով՝ արդեն իսկ ապացուցված է, որ ադրբեջանական զինուժի հսկողության տակ գործում են վարձկաններ:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը