Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտնում է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ իր մտավախությունները:

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը առաջին անգամ չէ, որ ահազանգում ու ներկայացնում է իր հիմնավորված մտահոգությունները ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված վիճակի, այնպես էլ՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների վերաբերյալ:

Մասնավորապես այն, որ այսպես կոչված՝ «վերելակային հրադադարի» ժամանակահատվածն ադրբեջանական կողմն օգտագործել է ինչպես Հայաստան-Նախիջևան սահմանագոտում, այնպես էլ՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր դիրքերը բարելավելու համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ խնդրին՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ուզում եմ հիշեցնել իշխանություններին, որ երբեք հաջորդ պատերազմը նման չի լինում նախորդ պատերազմին: Դա իշխանությունները պետք է նկատի ունենան:

Եվ մի մտավախություն էլ ասեմ, խնդրում եմ՝ մանրամասնող հարց չտալ:

Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ ծագել են լրջագույն խնդիրներ՝  Հայաստան զենք ներկրելու հարցերում: Լրջագո՛ւյն Եվ քաղաքական խնդիրներ են դրանք, այլ ոչ թե՝ տեխնիկական կամ ֆինանսական: Հույս ունենք, որ կկարողանան լուծել, որովհետև խնդիրները լուրջ են: Առայժմ, ինչ ասացի, դրանով սահմանափակվենք»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակին, մասնավորապես, վերջին միջնորդական ակտիվացմանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը և զուգահեռ զարգացումներին, ապա Դավիթ Շահնազարյանի դիտարկումները բավականին խիստ են. «Հայաստանի ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ վարչապետն ու ԱԳ նախարարը, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով, ըստ էության, պատրաստ չեն այդ բանակցություններին:

Ես ընդգծել եմ, ավելորդ չէ մեկ անգամ ևս նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել բանակցային գործընթացում վերջին 11 ամիսների ընթացքում, դա Ադրբեջանի կողմից լրջագույն դիվանագիտական նվաճում է եղել: Եթե ընդհանրապես փորձենք համեմատել հակամարտության բանակցային  գործընթացի ողջ պատմության հետ, հավանաբար, 1996 թվականի Լիսաբոնից հետո նման մեծ հաջողություն նրանք չէին ունեցել: Նրանց հաջողվեց օրակարգից հանել իրենց համար, մեղմ ասած, շատ տհաճ հարցը՝ կապված շփման գծում միջոցառումների հետ: Դա այսպես կոչված՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի օրակարգն էր: Ընդ որում, կարծես թե դա հաջողվեց, ոչ թե իրենց ջանքերով, այլ ավելի շատ Հայաստանի «ջանքերով», հասկանալի է՝  վերջին դեպքում բացասական իմաստով եմ ասում՝ ջանքերով»:

Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծում է այն հանգամանքը, որ Հայաստանը չի ներկայացնում բանակցային իր հայեցակարգը: Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը ընդհանրական հայեցակարգ չունեն, անընդհատ իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: «Եվ արդյունքում հիմա ստացել ենք մի վիճակ, որ  Փաշինյանը շատ մոտ ժամանակներս գնալու է Ալիևի հետ հանդիպման, բայց այն տեսակետը, թե ինչ բանաձևով է Հայաստանը բանակցելու, մինչև հիմա գոյություն չունի, չեն արտահայտել»,-նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը, մեղմ ասած, շատ սառը ցնցուղ էր: «Հայաստանի իշխանություններն արդյոք հասկացե՞լ են իրավիճակի լրջությունը, և պատրա՞ստ են արդյոք վերցնել պատասխանատվության այդ ողջ ծանր բեռը և գնալ ռացիոնալ բանակցությունների՝ մշակած ունենալով բանակցությունների թե՛ մարտավարությունը, թե՛ ռազմավարությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ձևավորվել է մի կացություն, երբ Հայաստանի դիրքորոշումը անհասկանալի է միջազգային հանրության ներկայացուցիչներին:

«Մի հատված կա, հատկապես զինվորականության մեջ, որ ասում են՝ դե լավ,  բանակցությունները կարևոր չեն: Ո՛չ, դա այդպես չէ: Դա չափազանց կարևոր է: Սա ռազմաճակատի վիճակից և նույնիսկ ռազմական գործողությունների արդյունքից ոչ պակաս կարևոր է, որովհետև մենք հայտնվել ենք շատ վատ վիճակի մեջ: Մենք անհասկանալի ենք միջնորդների համար, անհասկանալի ենք միջազգային հանրության համար: Եվ, ինչպես ասացի, ըստ էության, հիմա մենք միջազգային հանրության հետ չենք, այս պահին միջազգային հանրությունն ավելի շատ Ադրբեջանի հետ է: Եվ, եթե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ միջազգային հանրությունը պասիվ հայկական կողմերին էր սատարում, ընդգծում եմ՝ պասիվ, ապա՝ ապագա պատերազմում, այսօրվա վիճակից ելնելով, ես լուրջ մտավախություն ունեմ, որ այդպես չի լինի: Իսկ որ պատերազմն անխուսափելի է, դրանում, կներեք, ես կասկած չունեմ»,-շեշտեց Դավիթ Շահնազարյանը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am