Փաշինյանը գաղտնիք բացեց.ի՞նչ են խոսել վարչապետ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը Էդվարդ Նալբանդյանի հետ (video)

Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ Մինսկի խմբի համանախագների, ոչ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան է Հայաստանը պատրաստ սպասել մինչև Ադրբեջանը դրական արձագանքի Ացախը բանակցային սեղան բերելու մասին հայտարարություններին: Նա կրկին ուշադրություն հրավիրեց սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանը: «Որպեսզի հասկանանք դրանք, պետք է հասկանանք՝ ինչ են նշանակում այդ սկզբունքները: Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ, որ արվում են պետական մակարդակով: Պետք է հասկանանք՝ ինչ մեկնաբանության վրա ենք հենվելու հետագա բանակցությունների ընթացքում, այն մեկնաբանությունը, որ տալիս է Ադրբեջանը, անընդունելի է մեզ համար: Մենք կարող ենք մեր մեկնաբանությունն ասել, բայց չենք գնում այդ ճանապարհով, քանի որ մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ: Մենք ուզում ենք միասին հասկանալ՝ այդ սկզբունքներն ինչ են նշանակում, ինչ կարող են նշանակել գործնականում: Ադրբեջանը մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, սա մի մեկնաբանություն է, կարող է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, կամ որ պետք է լինի Հայաստանի մաս: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, մենք իրար չենք հասկանում»,- ասաց նա: Ինչպես շեշտեց` բանակցությունները բանակցություններ են նրանով, որ մենք իրար լսում ենք և, որ միայն երկխոսությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել կառուցողական լուծումների: Նա ընդգծեց՝ կան տարբեր մեկնաբանություններ, մի մասը՝ հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, կան միջազգային գործընկերներ, ովքեր ասում են՝ այդ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղը չի կարող ակնհայտորեն լինել Ադրբեջանի կազմում, մեկ ուրիշն ասում է՝ չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս: «Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խնդրել ենք՝ գա և մեզ որոշակի տեղեկություններ ներկայացնի: Այս գործընթացը շարունակվում է, որ ասում էին՝ ինչ եք խոսում, Ալիևի հետ այնտեղ արդեն բոլոր հնարավոր դավադրությունների սցենարները կան, հավաստի աղբյուրները հանդիպումից առաջ պատմել են՝ ինչ է տեղի ունեցել: Իրականում խոսքը եղել է գործընթացի պատմության մասին»,- ասաց նա:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am