Հրապարակման հետքերով ոստիկանապետն անձամբ զանգել է լրագրողին, այսօր էլ նա սպառնալիքներ է ստացել

«Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին մի քանի օր առաջ կայքում հրապարակման հետքերով անմիջապես ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից հեռախոսազանգ է ստացել, այսօր էլ նրա պնդմամբ, ոստիկանության «ֆեյք» օգտատերերը սպառնում են իրեն ու իր ընտանիքի անդամներին։ «Մի քանի օր առաջ Նարեկ Սարգսյանի (գտնվում է հետախուզման մեջ) և Վալերի Օսիպյանի մասին հոդված էինք հրապարակել։ Դրանից հետո ոստիկանությունը փորձում է տարբեր պաշտոնյաների, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների և նաև քրեական հեղինակությունների միջոցով նյութը կայքից հանել տալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մուրազին։ Հրապարակումը կայքից չի հեռացվում, սակայն ոստիկանությունում, փաստից անհանգիստ, հրապարակման օրը կեսգիշերին, Մուրազիի փոխանցմամբ, ոստիկանապետ Օսիպյանն է անձամբ զանգահարում իրեն։ «Ես իրեն բացատրում եմ, որ ինքն իրավունք չունի կեսգիշերին զանգահարել ինձ, անձամբ քննարկել մամուլի հետ կապված հարցեր։ Ինձանից հետաքրքրվում էր՝ ո՞վ է այդ հրապարակումն արել, ո՞վ է դրա պատվիրատուն։ Խնդրեց՝ չխանգարել իրենց աշխատել։ Ես իրեն ասացի, որ իրեն հեղինակազրկում է այս վարքը», - ներկայացրեց Մուրազին։ Այդուհանդերձ, զրույցի ընթացքում, խմբագրի խոսքով, Օսիպյանը չի հերքել այն, որ իր հորդորով որոշ անձինք զանգահարել ու խնդրել են հեռացնել հրապաարկումը։ Ոստիկանության կողմից միջնորդավորված հարձակումը, ըստ լրատվամիջոցի ներկայացուցչի, շարունակվել է նաև այսօր, երբ գրվել է Օսիպյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ «Ոստիկանության ֆեյքերը գրում են՝ ուշադիր ընտանիքիդ, կնոջդ համար, իրանց հետ ժամանակ անցկացրու, քեզ քիչ մնաց, հրապարակում են կնոջս ու երեխայիս նկարները։ Այդ ֆեյքերը սպասարկում են ոստիկանությանը, նրանց էջերում միայն ոստիկանապետի մասին տեղեկություններ են։ Եթե ոստիկանապետը իրեն թույլ է տալիս գիշերը զանգահարել լրատվամիջոցի ներկայացուցչին, ապա նա ֆեյք էլ կարող է ունենալ ու նրանց հրահանգել գործել ուղղորդված։ Այս քայլը մարդկային սահմաններից դուրս է, ես չեմ անցել երբեք այդ սահմանները և նրա ընտանիքի մասին ոչինչ չեմ գրել։ Սա շատ վատ տեղ տանող ճանապարհ է», - նշեց Բորիս Մուրազին
դիտվել է 1631 անգամ

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am