Ինչից է Պուտինը սկսել կարիերան

«Դուք սկսել եք որպես տեսո՞ւչ Տյումենում: Ես սկսել եմ կրտսեր տեսուչի պաշտոնում», - РИА Новости-ի փոխանցմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակչի մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է, որ իր կարիերան սկսել է կրտսեր տեսուչի (օպերլիազոր) պաշտոնում: Այս մասին ասել է Պուտինը մրցույթի հաղթող, ՌԴ ՆԳՆ Տյումենի գծով վարչության ղեկավար Պյոտր Վագինին: Նախագահը ճշտել է, թե ինչն է վերջինիս համար ամենից բարդ եղել մրցույթում: Վագինը պատասխանել է, որ ամենաբարդն իր համար ընդհանուր որոշում փնտրելն ու պայմանավորվելն է եղել: «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» բաց հարթակի նախագծերից է: Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել, զարգացնել և աջակցել երկրի հեռանկարային ղեկավարներին, որոնք տիրապետում են հզոր կառավարչական ունակությունների: