Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Իրավունք» թերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիպաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Անդրադարձ է կատարվել Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին, վերջին զարգացումներին և մի շարք այլ հարցերի: -Նախ, ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը: Հասցրե՞լ եք ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին: -Այո, որոշ չափով ծանոթ ենք գործի նյութերին, բայց հիսուն օրը, որը մեզ տրամադրվել է, շատ քիչ ժամկետ էր: Մեզ առնվազն մի այդքան ժամանակ էլ պետք է, որպեսզի քրեական գործի ողջ նյութերին կարողանանք լիարժեք ծանոթանալ: Ինչևիցե, այնքանով, որքանով որ մինչ այժմ փորձել ենք ծանոթանալ, փաստաբաններիցս ոչ մեկը չի հայտնաբերել այնպիսի մի ապացույց, որով մեղադրանքը ինչ-որ չափով կհիմնավորվեր: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ հետագայում, հավանաբար տեսնելով, համոզվելով, որ այդ մեղադրանքի նկատմամբ պարոն Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելիություն ունի, նախաքննական մարմինը առաջադրեց երկրորդ մեղադրանքը: Որպեսզի, հավանաբար, հաղթահարեն անձեռնմխելիության հարցը, իրենց անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանք, որը կապ չունենար պարոն Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ, և մեղսագրեցին հայտնի գործարար կնոջից կաշառք ստանալու մեղադրանքը: Սակայն, ո´չ սահմանադրական կարգի տապալման հետ կախված և ո´չ էլ Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու դրվագի հետ կապված առայժմ որևիցե մեկս որևէ ապացույց չենք հայտնաբերել: Կշարունակենք նյութերը ուսումնասիրել` հասկանալու համար, թե նախաքննական մարմինն ինչի՞ վրա է հույսը դրել` միայն այն բանի վրա, որ գործադիրի ճնշումների ներքո պարոն Քոչարյանը դատապարտվի՞, թե՞ գոնե անուղղակի ինչ-որ ապացույցներ ունեն: Այս պահի դրությամբ փաստում ենք, որ թեկուզ անուղղակի, նման ապացույցներ չկան, և մեծ վստահությամբ կարող ենք նշել, որ չեն էլ կարող լինել: Ունենք չափազանց շատ հիմնավորումներ, որից ելնելով` կարող ենք հաստատապես ասել, որ պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ: -Դուք նշեցիք, որ կաշառքի գործով մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը: Իսկ ահա նա հրապարակավ զարմանում է, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Տիկին Համբարձումյանը պնդում է, որ ինքն անձամբ Քոչարյանին կաշառք և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Ուրեմն, ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում: -Պատկերացրեք, որ քրեական գործի նյութերում էլ դրանից ավել բան չկա: Այն աստիճանի հիմնազուրկ մեղադրանք է, որ անգամ դատարանն այս աստիճանի ճնշումների պարագայում մարտի 15-ին արձանագրեց, որ կաշառքի դրվագով բացակայում է անգամ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող որևէ ապացույց: Թեև որոշումը, այնուամենայնիվ, կայացրեց պարոն Քոչարյանի դեմ: ւրեմն նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել: -Գիտեք, մեղադրանքն ինքնին շատ լղոզված արտահայտություններով է ձևակերպված, շատ հատվածներ` վերացական են: Օրինակնման արտահայտություն կա, որ իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմները արել են այս-այս գործողությունները, բայց ոչ նշված է, թե ովքեր են այդ մտերիմները, ոչ էլ հասկանալի է, թե այդ մտերիմների ենթադրյալ գործողություններն ի՞նչ կերպ է նախաքննական մարմինը կապում նշվածս անձանցից յուրաքանչյուրի հետ և ի՞նչ չափով: Նմանատիպ արտահայտություններով լեփլեցուն է մեղադրանքը, ինչը մեզ ստիպեց դեռևս նախորդ մեղադրանքի պայմաններում դիմելու մեղադրանքը պարզելու միջնորդությամբ նախ քննիչին, ապա դատախազին: Երկուսից էլ մերժում ստանալով, հիմա ստիպված բողոքարկել ենք դատարան: Որովհետև հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով: Պարոն Քոչարյանը զրկված է իր ամենագլխավոր իրավունքից` պաշտպանվելու իրավունքից: -Պարոն Ալումյան, շատերն են պարոն Քոչարյանին համարում քաղբանտարկյալ: Իրավական առումով կա՞ն նման հիմնավորումներ: -Այո, քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի բանաձևի մեջ կա բացվածք, թե ինչ է պետք հասկանալ` քաղբանտարկյալ ասելով: Եվ դրանցից երկու դրույթը ուղղակիորեն կիրառելի է պարոն Քոչարյանի դեպքում: Առաջին դրույթն այն է, որ անձի նկատմամբ ակնհայտորեն խտրական վերաբերմունք է դրսևորվում: Երկրորդը, որ անձի նկատմամբ հետապնդումն իրականացվում է ակնհայտորեն անօրինական ճանապարհներով` եթե դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Իսկ այն, որ պարոն Քոչարյանի հետապնդումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, ակնհայտ է հայտնի գաղտնալսումներից և վարչապետի ելույթներից: Ավելին, դա ապացուցվեց նաև, երբ օրերս իշխող ուժը ներկայացնող պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` փաստեց այն, ինչ մենք վաղուց ասում էինք: Այս ամենն իրար հետ գումարած, և դրանցից յուրաքանչյուրն առանձին գալիս է փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա պահին հանդիսանում է քաղբանտարկյալ և հետապնդվում է քաղաքական նպատակներով: -Թեև փաստում եք, որ երկու դրվագներով էլ մեղադրանքներն անհիմն են, սակայն դատարանները շարունակում են մերժել խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Արդյոք դատավորներին շարունակում է կաշկանդել հայտնի գաղտնալսումներում դատավոր Հրաչին իջեցված հայտնի հրահա՞նգը` «Ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»: -Այո, բայց ոչ միայն դա, կա շատ ավելի ուժեղ ճնշման միջոց, որին դիմեց մեր հարգելի վարչապետը: Նա մարդկանց մոտ թշնամանք առաջացրեց այն դատավորների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ դատական ակտ կայացնել: -Նկատի ունեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռի հետևանքնե՞րը: -Այո, օգոստոսի 13-ին պարոն Քոչարյանը ազատ արձակվեց, իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետը այնպիսի ճառ արտասանեց Ազատության հրապարակում, որի արդյունքում ուղղակի թշնամանք և ատելություն առաջացրեց այդ դատավորի նկատմամբ: Եվ դա մեսիջ էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորին, ով դրանից հետո պիտի այդ հարցը քններ: -Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Քոչարյանը: -Պարոն Քոչարյանի հետ հաճախ ենք երկար զրուցում, քննարկում ստեղծված իրավիճակը: Նա հասկանում է, որ, ցավոք, ոչ մի նախանշան չկա, որ գործը կարող է մտնել օրինական հունի մեջ: Այդ իսկ պատճառով արդեն չորրորդ գանգատն ենք ուղարկել ՄԻԵԴ, այժմ էլ պատրաստվում ենք արդեն հինգերորդ գանգատը ուղարկել: Մենք հասկանում ենք, որ առայժմ նախանշաններ չկան, որ դատարանները կարող են իրենց ազատ զգալ` գործադիր և իշխող քաղաքական ուժի ճնշումներից:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am