«Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը». Արմեն Աշոտյան

Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներըհայտարարությամբ հանդես եկան` կրկին առաջ քաշելով հայտնի 3 սկզբունքներն ու 6 տարրերը, թե ինչիշուրջ պետք է ընթանան արցախյան հիմնախնդրի բանակցությունները, ինչպես նաեւ նշելով, որբանակցային ձեւաչափի փոփոխություն չի լինելու: Իսկ դրան հաջորդեց Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանն, ըստ էության, հաստատեց, որ պատրաստ է բանակցել դրանց շուրջ: Իսկ դեռեւս նախորդտարվա մայիսի 9-ին հնչեցված Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու փաշինյանականխոստումները մնացին օդում կախված: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարումզրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ: – Պարոն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրհայեցակարգն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորմանվերաբերյալ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ էության, պնդում էր, որ ինքն էլ չգիտի, թե դա ինչհայեցակարգ է, բայց այն իր հայեցակարգին նման չէ: Ի վերջո, ո՞րն էր Փաշինյանի հայեցակարգը, որ նա փաստացի ոչ թե նորհայեցակարգ է առաջարկում, այլ պատրաստվում է բանակցելարդեն իսկ եղած փաստաթղթերի շուրջ: – Ինչ որ Դուք թվարկեցիք, դրանք տարբերժամանակներին էրվերաբերում: Լեւոն Տեր-Պետրոսյանի Ձեր նշած հայտնի հոդվածին եսնույնպես արձագանքել եմբաց նամակով, բայց այնմինչեւ այս վերջինզարգացումներն էին: Եվայո, այնտեղ նա միկողմից փաստում էր, որՆիկոլ Փաշինյանը դեռեւսչունի արցախյան հակամարտության կարգավորման ծրագիր, բայց մյուս կողմից` շատ հստակ տողերիարանքում ցույց էր տալիս, որ այդ ծրագիրը կարող է համընկնել հենց իր մոտեցումների հետ: ՆիկոլՓաշինյանի արցախյան ելույթը օրակարգ բերեց Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը, բայց, ցավոք, առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության: Սա կորուստ է, որն այս ընթացքում կրեցհայկական դիվանագիտությունը: Եվ առաջին անգամ էր, որ Մինսկի խմբի համանախագահներիհայտարարության մեջ կար Հայաստանին ուղղակիորեն վերաբերող, այսպես ասած, նեգատիվ մաս: ՆիկոլՓաշինյանը գուցե լավ բան էր ուզում անել, մտածում էր, թե վերջ` մենք հաղթել ենք, էյֆորիան կա, 95 տոկոսանոց լեգիտիմությունը կա, ամբողջ աշխարհն ինձ է ցույց տալիս, ուրեմն` կարող եմ նոր բան անել: Սատրամաբանական էր որպես ռազմավարություն, բայց այն արվեց հեղափոխական պրիմիտիվությամբ` չաշխատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, չձեւավորելով դաշնակցային մթնոլորտ: Վստահեմ, որ, օրինակ, ՌԴ ղեկավարությունը եթերում է լսել, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտումնման պայման է առաջ քաշում: Այդ պրիմիտիվությունը գուցե մեր երկրում բերեց իրեն հաջողություն, բայցդրսում աշխատել չի կարող: Արդյունքում ունեցանք հետեւյալը` Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ուարժեքը, նա մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել»: Սակայն, քիչ թեշատ խելոք մարդկանց համար ակնհայտ էր, որ չի ստացվելու այդպես: Եթե անգամ նպատակը ճիշտ է դրված, բայց միջոցները սխալ էին ընտրված: Եվ 10 ամիս անց ունենք վիճակ, երբ Հայաստանն իր այսնախաձեռնությամբ բախվել է Մինսկի խմբի համանախագաների շատ լուռ դիմադրությանը: Ի՞նչ է նշանակումՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը, որ մենք դեմ չենք, գնացեք ադրբեջանցիների հետ բարիշեք, այսինքն` բանակցեք: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի կարող Ալիեւին բերել այդ դաշտ, որպեսզիհնարավոր լիներ այդ դաշտ բերել հենց Ալիեւին, պետք էր Մինսկի խմբի համանախագներն այս գաղափարըվերցնեին, բայց նրանք չվերցրին Նիկոլի այս առաջարկությունը որպես հիմք: Եվ շատ կարեւոր եմ համարումընդգծել, որ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք Արցախի Հանրապետությունը միանալու էր բանակցայինգործընթացին, երբ համապարփակ խաղաղության պայմանագիր նախապատրաստվեր: Սա ընդունեք որպեսպաշտոնական հայտարարություն: Կազանի հանդիպման ժամանակ եւ դրանից հետո` բոլոր հնարավորքննարկումների մեջ, կարմիր թելով եղել է այս միտքը, եւ այն արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագների փաստաթղթերում: Դրա մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը: – Եթե չեմ սխալվում, ապրիլյան պատերազմից հետո` այդ մասին փաստել էր նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը... -Մի շարք համանախագահներ են դրա մասին առանձին խոսել: Բայց ես հիմա բաց տեքստով ասում եմ, որ Կազանում եւ դրանիցհետո եղել է հայկական կողմից բանակցված եւ պնդված այդմոտեցումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցայինսեղանին, երբ ընդունվի ընդհանուր հիմունքներ հանդիսացող այդմեկնաբանություններով փաթեթը, որի հիման վրա պետք էստեղծվեր խաղաղության պայմանագիր: Եվ Արցախը պետք է լիներայդ խաղաղության պայմանագրի կողմ` Սերժ Սարգսյանի օրոք: Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման հետ կապված, իհարկե, այսօր ակնկալիքներ եւ անհանգստություններունեն հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում խնդրին, գուցե այս 10 ամսվա մեջ ավելի շատ է սկսել կարդալ, հասկանալ, քան նախկինում, բայց նախկինումգործած սխալները, կներեք, բառիս համար, «դալի-դոլի» վերաբերմունքը Ալիեւի հետ հանդիպումներին, ընդհանրապես այդ ձեւաչափին, ցույց է տալիս, որ իրեն թվում էր, թե ցանկացած պահի կարող է, կոպիտասած, թռնել այդ գործընթացից, խուսափել կամ հրաժարվել, այնինչ համաշխարհային քաղաքականությունընման բաներ չի հանդուրժում: Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, եւ անկախ իրկամքից, նա Արցախի իղձերն ու մոտեցումներն է բանակցությունների մեջ ներկայացնելու, քանի դեռ Արցախըվերջնական չի միացել պրոցեսին: Ցավալի է նաեւ այն, որ ոչ միայն Նիկոլը լավ չի տիրապետում իրավիճակին, այլ առավել խայտառակ վիճակ է իր քաղաքական թիմում: Արդեն մեկ-երկու ամիս է արցախյան խնդիրըքննարկվում է շատ ինտենսիվ, բայց խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքականինչպիսի՞ դեմք եք հիշում, որ կարողանա հասարակությանը, ԶԼՄ-ներին, արտաքին աշխարհին բանականխոսք ասել` արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am