Վենդետա, թե՞ հեխափոխականները հերթական բիզնեսն են խլում

Նիկոլ Փաշինյանը շաբաթօրյա այցը Արարատի մարզ դրամատիկ շարունակություն է ստանում: Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը: Կոմիտեից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսեւորումների մասին վերջին ամիսներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բարձրաձայնել է։ Կոմիտեի հաշվառման եւ հողաշինարարության վարչությունը 2-3 օրում կուսումնասիրի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ վարչապետն այնքան վատ տպավորություններով էր վերադարձել Ռանչպարից, որ որոշել էր բանաստեղծություն գրել, բայց ինչպես երեւում է բանաստեղծությունը չի պարպել վարչապետի ծանր տպավորությունները եւ այցի արդյունքում կադաստրի պետական կոմիտեն շատ «լուրջ պիտի զբաղվի Ռանչպար գյուղի ավազահանքի «անխնա» շահագործման հարցով: Այս փաստը կարծես լույս է սփռում Փաշինյանի տպավորությունների պատճառների վրա, քանզի Ռանչպարում գյուղացիները մեկ տասնյակից ավելի իրենց խնդիրների մասին բարձրաձայնեցին Նիկոլ Փաշինյանին, բայց վարչապետի նախընտրությունը կայցավ նախկին իշխանավորների հետ հաշվեհարդարի հարցով: Ինչպես հայտնի է Ռանչպարում հիշյալ հանքերը հանդիսանում են նախկին ոստիկանապետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանին եւ իր խնամուն՝ Ռանչպարի գյուղապետին: Կասկած չկա, որ այս շատ պատահական եւ պոտեիկ ավարտ ունեցող այցի բուն նպատակը հերթական հակահեղափոխականի ունեցվածքով զբաղվելն էր: Օրինակ Ռանչպարում Փաշինյանին տեղյակ պահեցին Ավշար գյուղի դպրոցի իրավիճակի մասին, որը մարզպետ Գարիկ Սարգսյանի արշավի հետևանքն է:Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ շաբաթ է այս գյուղում դասապրոցեսը խաթարված է, ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտներն են դասադուլ անում, այլ նրանց է միացել ողջ գյուղը: Պատճառն այն է, որ մարզպետը իր մտերիմին դարձրել է դպրոցի տնօրեն, ոն էլ ուզում է ազատվել հնաբնակներից եւ յուրայիններով շրջապատել իրեն: Օրինակ Փաշինյանը հենց մարզպետից տեղում լսեց, որ այո, տիկինը, որին ուզում են ուսմասվար դարձնել, իր մորաքրոջ հարսն է, իհարկե, մարզպետը փորձեց ոտի վրա սուտ ասել, թե մեկ օր է ինչ դասադուլ է, բայց ով ով Փաշինյանը շատ լավ է հետեւում լրահոսին եւ գիտի, որ կուսակիցը ցինիկաբար ստում է: Փաշինյանը այս ամենը լսեց ու հեռացավ, իսկ Ավշարում իրավիճակը շարունակվում է նույնը մնալ: Օրինակ կարող էր մարզպետին կարգադրել նոր ընտրություններ հայտարարել տնօրենի պաշտոնի համար, մարզպետի հովանավորյալին ազատման դիմում պարտադրել,լուծոմ տալ ոտքի կանգնած ժողովրդի խնդրին: Բայց ոչ, դրա փոխարեն Փաշինյանը հերթական անգամ կբավարարի անձնական ամբիցիաները, որոնցից գլխավորները վենդետան է նախկին իշխանությունների հանդեպ :Կամ էլ Փաշինյանի տխրահռչակ մարզպետն աչք ունի այդ հանքերի վրա եւ հիմա էլ ուզում է ինքը շահագործել: Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am