Ոչինչ չանելու արվեստ

Ջոյսը փայլուն պատասխան ունի հարցին` ի՞նչ էիր անում ողջ պատերազմի ընթացքում, Ջերոմ: «Ես գրում էի «ՈՒլիսեսը»: Հանճարեղ է, ջոյսորեն խորքային, բազմաշերտ:Ինչո՞վ են զբաղված հայոց նորօրյա իշխանությունները հեղափոխությունից հետո: «Լայվ» են անում: Օպտիմալացնում են կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով գործազուրկների հսկա բանակ, ձեռքի հետ էլ բողոքում, թե նախորդները, կոալիցիոն կառավարություն պահելով պաշտոններ են ավելացրել, մոռանալով, որ իրենք խորհրդարանն են հենց սկզբից «բեզռազմեր» դարձրել: Հաջորդիվ` խորհրդարան են կանչում իրենց թիմակիցներին, հարց տալիս, աշխատանքի պատրանք ստեղծում, տուն գնում: Կարելի է շատ երկար շարունակել այս ցանկը` արված «ոչ մի բանի» մասին։ Մի քանի օրից լրանալու է մեկ տարին, ինչ իրենք իշխանություն են և, բացի «քանդելուց», ոչինչ չեն արել։ Կանգ է բոլոր ոլորտներում արտքաղաքականից (ՀԱՊԿ քարտուղարի հարց, գազի խնդիր), Ղարաբաղյան խնդրից մինչև ներքաղաքական գրեթե բոլոր հարցեր, էլ առավել` մամուլի նկատմամբ վերաբերմունք: Մեր այսօրվա «թիրախը» կրկին Ղարաբաղյան խնդիրն է, սակայն մեկ-երկու խոսք` մամուլի ներկայացուցիչ վարչապետի օրոք մամուլի նկատմամբ առկա դրսևորումների մասին: Նկատենք` քաղհասարակության խարակիրիից հետո, հերթը մեդիա ոլորտինն է: Այնտեղ, ինչպես և Ղարաբաղի հարցում, իմքայլականները բացեցին հերթական Օվերտոնի պատուհանը: Իհարկե, կարելի էր լայնշուրթ ժպտալ լրագրող Լուլուի բարձրաձայնումների վրա, բայց քանի որ «տան» գաղտնիքը «քյորփից» կիմանան, վերջինս, ինչպես և ամիսներ առաջ Սասուն Միքայելյանը, ջրի պես հանեց իշխող կուսակցության իրական մտորումները` մամուլի մի մասին բացասել-բոյկոտելու, մյուս` լավ մասից արդար-ճշգրիտ ինֆորմացիա ստանալու մասին: Չխորանանք, թե ինչ կարող էր լինել «Սերժի վախտ», եթե տիկին Ռիտան էլ ունենար թերթ, ու ՀՀԿ-ից որևէ մեկը խորհուրդ տար կարդալ տիկին Ռիտայի խմբագրած թերթը` որպես բացառիկ, որպես արդար ինֆորմացիայի վերջին ատյան: Հենց նույն Նիկոլն ի՞նչ կաներ խորհրդարանում` ամբիոնի առաջ, ամբիոնի վրա, ամբիոնից վեր: Բայց, ինչպես Վանոն կասեր, թողնենք Լուլուին իր «ախմախության հետ միայնակ», անցնենք առաջ, ցավալիորեն արձանագրելով, որ «վերևները» նույնպես չունեն պետական, իրական մեծ հոգսերի գիտակցման ու լուծման անհրաժեշտություն: «Լայվը», շոուն եղան ուղիղ ճանապարհ` երկիրն իրենցով լցնելու, «աղքատ գլխով» հանրության ուշադրությունն իրենց վրա բևեռելու, իրենց ազդեցության դաշտից դուրս չթողնելու համար: Այս օրերին հայաստանյան փորձագիտական (և ոչ միայն) հանրությունը, շունչը պահած, փորձում է հասկանալ. ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Արցախում հրավիրված ԱԱԽ նիստում. ի՞նչ ընդհանուր որոշում է կայացվել այնտեղ` ինչի՞ մասին: Չէ՞ որ բավականին տարբեր-տարբեր բաներ են խոսվում այդ ամենի մասին: Ոչ մի պարզաբանում: Ոչ մի հաղորդագրություն: Փոխարենը Փաշինյան Նիկոլը գիրք է կարդում, բանաստեղծություն արտասանում, «անսպասելի» գնում է մի գյուղ, տեսնում աղքատության տակ կքած գյուղացիքին, հարցնում` «բա ինչի մի էրկու ոխչար չեք մտցնում էդ գոմը, ոչխարը որ յոնջա ա ուտում, չի ուռու՞մ»։ Հետո քաղաքական մասն էր` Ավշարում. վարչապետ Փաշինյանին տեղյակ պահեցին, որ գյուղի դպրոցում մեկ շաբաթ է դասադուլ է, որովհետև նոր տնօրենը իր մորաքրոջ հարսին ուսմասվար է բերել, դպրոցն էլ ոչ ուսմասվարին, ո՛չ էլ տնօրենին «չի ուզում»: «Հա, մորաքրոջս հարսն է» հաստատեց «կոկորդիլոսագետ», «41 հազար հեկտար» ունեցող մարզպետը։ Շատերը սպասում էին, որ ասֆալտին փռող, պատերին ծեփող, մատը բոլորի վրա թափ տվող, ձայնը գլուխը գցող վարչապետը հրես ուր որ է կպայթի, կժայթքի... Ավա՜ղ. վարչապետն իր կարծիքը ներս հրեց ու քար լռություն պահպանեց խնդրի առնչությամբ: Ի՞նչ ասեր` Գարիկ, խնամին ու ծանոթը մեր հեղափոխությունից հետո տեղ չունեն մեր կյանքում, մենք մերժել ենք այդ ամենը, ինչպես մերժեցինք Սերժին, մերժեցինք նախորդների այդ կարգի արատավոր դրսևորումները: Բա Գարիկը չէ՞ր ասի` պարոն վարչապետ, որ վերադառնաք Երևան, իմ կողմից բարևեք Հրաչին, Սիփանին, Հակոբին, Մանթաշյանին… Կասե՞ր: Իհարկե: Եթե նա կարողացավ կոկորդիլոսների գործը գլուխ բերել, սա ի՜նչ է, որ չկարողանար: Կարմեն ԴԱՎԹՅԱՆ irates.am

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am