Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է. ի՞նչ են ցույց տվել փակ հարցման արդյունքները

«Փաստ» թերթը գրում է. «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո եւս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին եւ կառավարության ղեկավարին: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել եւ տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: Իհարկե, նման ցուցանիշը ցանկացած պետության համար բավականին բարձր է, ավելին՝ երազանքի ցուցանիշ կարող է համարվել ցանկացած իշխանության համար, սակայն մեր իշխանություններին մտահոգել է: Չմոռանանք, որ ընդամենը տասն ամիս առաջ Փաշինյանն ուներ ավելի քան 90 տոկոս սատարում, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոսից ավելի աջակցություն է ստացել, այսինքն՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում վարչապետի աջակիցների բանակը նվազել է մոտ 20 տոկոսով, իսկ տասն ամսվա ընթացքում՝ ընդհանրապես շուրջ 35-40 տոկոսով: Այստեղ խոսքը կոնկրետ Փաշինյանի վարկանիշի մասին է, քանի որ կառավարությանը սատարողների ցուցանիշն էլ ավելի է իջել. կառավարության գործունեությունը հավանում է հարցվածների մոտ 45 տոկոսը: Այս արդյունքները շատ մտահոգիչ են եղել Փաշինյանի համար, ինչով էլ պայմանավորված են այն անհանգստությունը եւ հարձակումները, որ կան մամուլի, ՖԲ-ի եւ տեղեկատվական այլ հարթակների նկատմամբ, ինչպես նաեւ որոշակի պոպուլիստական քայլերով հասարակության վստահությունը վերականգնելու եւ կարեւոր թեմաներից ուշադրություն շեղելու տարբեր դրսեւորումները: Ստացվում է, որ իշխանության տեսակետից ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն իսկապես արդարացված էր, քանզի եթե դրանք տեղի ունենային, օրինակ, ապրիլին, ապա «Իմ քայլը» կստանար անհամեմատ ցածր քվեներ, իսկ խորհրդարանում կլիներ ոչ թե երեք, այլ հինգ կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am