Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնում է երկրի նախագահի լիազորությունները:
Նա նախկինում զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, պետական քարտուղարի, արտաքին գործերի նախարարի պաշտոնները:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի խորհրդարանի պաշտոնական կայքը, 2013 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով նշանակվել է երկրի խորհրդարանի Սենատի պատգամավոր և ընտրվել Սենատի նախագահ: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին կրկին վերընտրվել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում:
Մինչ Սենատի անդամ նշանակվելն ու նախագահ ընտրվելը Քասըմ-Ժոմարտ Տոկաևը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եղել է ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքի գլխավոր տնօրենը:
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը