Արտակարգ. սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 23-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: