«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ Զապորոժեցն էլ է իրեն շատ». Շարմազանով

Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -ի հետ զրույցում նկատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ՀՀ վարչապետի հրավիրած ասուլիսին: Շարմազանովը շարունակում է պնդել՝ գործադիրի ղեկավարի եւ նրա թիմի մոտ չի ստացվում արդյունավետ կառավարել, փոխարենը մարդկանց «կերակրում» են տեսարաններով: Վարչապետ Փաշինյանի պնդմանը, որ եթե այսօր ընտրություններ լինեն,  Իմ Քայլը դաշինքն ավելի մեծ տոկոսով կհաղթի, ԱԺ նախկին փոխախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է. «Բա որ այդքան վստահ է իր օրեցօր աճող ռեյտինգի հարցում, որ «Իմ Քայլը» այդքան շատ ձայն այսօր կհավաքեր եւ իր ռեյտինգն էլ բարձրանում էր, ինչո՞ւ պառլամենտը շանտաժով ցրեց: Որ ասում է՝ դժգոհություն չկա, իրեն խորհուրդ կտամ մի հատ գնա Լոռի: Ալավերդիում 600 ընտանիք այսօր գործ չունի, թող գնա հարցնի՝ դժգո՞հ են, թե՞ գոհ են իրենց վիճակից: Նախարարությունների աշխատողները, որ կրճատվել են, թող գնա հարցնի՝ գո՞հ են, որ կրճատվել են: Հինգ նախարարություն փակվում է, աշխատակիցները կրճատվում են, 30 տոկոս  կրճատումներ են մարզպետարաններում, ամեն օր մի «քյանդրբազության» մասին կարդում ու լսում ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզ իրականացնելու վրա: Շարմազանովը նկատում է, թե կառավարության եւ Փաշինյանի դեմ հակաքարոզի կարիք չկա, որովհետեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը իր թիմով, իր գործողություններով, այս 11 ամիսներին իր ապաշնորհ քաղաքականությամբ եւ կադրերով լավագույն հակաքարոզն են իրականացնում իրենք իրենց դեմ: Փաշինյանի դիարկմանը, թե այս ընթացքում չկա պաշտոնյա որ ձախողված լինի, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Կա պարոն Փաշինյան նման պաշտոնյա, եւ այդ պաշտոնյան դու ես: Վերցրու նախորդ տարվա կառավարության գործնեության թվերը՝ սկսած տնտեսական աճից մինչեւ ներդրումներ, եւ կհամոզվես»: Ինչ վերաբերում է վարչապետի արտահայտությանը, թե «մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետեւից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», ՀՀԿ խոսնակը նկատում է. «Կարիք չկա Ֆեռարիով հասնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ Զապորոժեցն էլ է իրեն շատ: Էդ որ ասում է՝ ապաշխարեք, ա՛յ ախպեր, դո՛ւ պիտի ապաշխարես ու ներողություն խնդրես քո գործընկերներից, որ ամիսներ շարունակ ատելություն եք քարոզել սիրո եւ համերաշխության անվան տակ, դու պիտի ներողություն խնդրես ժողովրդից, որ էս 11 ամիս է՝ խաբում ես ու շարունակում ես խաբել, որ մարդկանց սեւերի ու սպիտակների եք բաժանել եւ շարունակում եք ձեզ դիֆերամբներ չձոնող գործիչներին, քաղաքացիներին, ԶԼՄ-ներին տեռորի ենթարկել, Ինչո՞ւ: Որովհետեւ մարդիկ քաղաքական կողմնորոշում փոխող կոմերսանտներ չեն, որովհետեւ «Թավշյա» լոզունգներով միամիտների ականջներին լապշա կախելուն խանգարում են իրենց սթափությամբ: Իսկ ես ապաշխարում եմ ամեն օր, առնվազն՝ ամեն կիրակի ու ոչ թե քո առջեւ ու քո նմանների, այլ՝ Տիրոջ առջեւ»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am