«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի». Նիկոլ Փաշինյան (video)
«Հարց ա հնչում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի: Ու էդ հարցն ինձ ա ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չէ. քրեական գործի նախաքննությունն ա դա որոշում: Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը պիտի նստի, կնստի, եթե պարզվի՝ չպետք է նստի, չի նստի»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` Հայաստանում կոռուպցիա է եղել, իշխանությունը կոռումպացված է եղել:
