Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ով է առաջին տիկինը
Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլիս ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ի վերջո, ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը՝ վարչապետի՞ կինը, թե՞ նախագահի։ «Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե դրանք ինչ քննարկումներ են, Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու: Մի ժամանակ էլ կար քննարկում Հայաստանում միակ տղամարդու մասին: Դրանից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկո՞ւմ ենք մտել: Սա ի՞նչ թեմա է»,– ասաց Փաշինյանը:
