Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի ծախսերի մասին

«Իմ ընտանիքն ապրել է այնպես, ինչպես նախկինում, բայց արարողակարգային որոշ նրբություններով, ավելի ճիշտ՝ անհրաժեշտություններով: Մենք հիմա ապրում ենք այդ առանձնատանը, Սևանում էլ կա ամառանոց, էնտեղ էլ ենք գնում: Շահարկումներ են հնչում ընտանիքիս ևս Արցախ տանելու մասին: Չեմ պատկերացնում՝ գնամ Արցախ ու էնտեղ ծառայող տղայիս մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը: Այնուհետև շարունակելով ասաց. «Ես գիտեի, որ շատ կարեւոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում: Ես այդ տեքստի վրա աշխատում էի, եւ դա շատ նուրբ իրավիճակ էր: Ինձ համար շատ կարեւոր են եղել այն խոսակցությունները, որ մենք ունեցել ենք. սեղանի շուրջ նստած է եղել իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Ես ոչ թե քննարկել եմ, այլ փորձել եմ իրենց զգացողությունները հասկանալ Ղարաբաղի հարցի, նրա նյուանսների, ընթացիկ իրավիճակի մասին նրանց զգացողությունների մասին: Ինձ համար շատ կարեւոր էր խոսել ընտանիքի անդամների հետ, եւ ֆիզիկապես լինել Ղարաբաղում: Աբսուրդ բան ասեմ, կարող է շատ կարեւոր բանակցություններից առաջ, կարող է որոշեմ, որ նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետեւ դա ինձ համար կարեւոր է: Ինձ համար իմ ընտանիքը շատ կարեւոր է: Այն մարդը, ում համար իր ընտանիքը կարեւոր չի, ես դա ճիշտ չեմ հասկանա: Ես հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրության ուշադրության կենտրոնում է, եւ ես հավաստաիցանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դա հասկանում է: Որեւէ կասկած չի կարող լինել, որ մենք մեր կարգավիճակը չենք չարաշահում: Մենք երբեք ճոխություններ չենք ունեցել եւ չենք սիրել: Ասում են՝ թիկնազորով են շրջում: ՀՀ օրենսդրության մեջ գրված է, որ վարչապետի ընտանքի անդամները պետք է ունենան պետական պահպանություն եւ իրավունք չունեն հրաժարվել դրանից»,– ասաց նա:

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am