Ինչո՞ւ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չմասնակցեց. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չմասնակցեց:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գահակալը` նույնպես:
Թուրքական իշխանությունը ներկայցված էր նախկին վարչապետի մակարդակով (ով նաև Ստամբուլի քաղաքապետի թեկնածու է), ինչպես նաև իշխող կուսակցության և նախագահի մամուլի խոսնակների մակարդակով:
Ինչո՞ւ»: